Articles

ՀԲԸՄ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Շարունակվում են ՀԲԸՄ վարժարանների ու երիտասարդական խմբերի տարեկան ավանդական այցելությունները Հայաստան: Օրըստօրե ընդարձակվում են այդ այցելությունների աշխարհագրությունն ու ծավալները: Հուլիսի 22-ից օգոստոսի 11-ը Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Կանադայի սկաուտական շարժման վտանգառու խմբի 23 անդամներ, որոնք Fuller կազմակերպության հետ համատեղ մասնակցեցին Վանաձորի Տարոն-3 թաղամասում ընթացող շինարարական աշխատանքներին: Խմբին ուղեկցում էր Լենյա Գալփջյանը, ով Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանի հետ միասին կազմակերպեց խմբի այցելությունները Հայաստանի տեսարժան վայրեր ու պատմամշակութային կոթողներ: Խմբի անդամներն այցելեցին ՀԲԸՄ “Անդրանիկ” սկաուտական ճամբար, որտեղ մասնակցեցին խարույկահանդեսին: Օգոստոսի 6-ին խումբը հյուրընկալվեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում, ծանոթացավ ՀԲԸՄ գործու-նեությանը Հայաստանում, ինչպես նաև Հայկական վիրտուալ համալսարանի կրթական ծրագրերին: Հուլիսի 24-օգոստոս 6-ը Հայաստանում էին ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի Մարի Մանուկյան վարժարանի սաները: Նրանք այցելեցին Սարդարապատ, Էջմիածին, Գառնի, Գեղարդավանք, Խոր վիրապ, Նորավանք, Սիսիան, Տաթև, Խնձորեսկ, Սևան, Դիլիջան, Հաղարծին, Վանաձոր, Հաղպատ, Սանահին, Գյումրի, Մարմաշեն, ինչպես նաև բարձրացան Արագած լեռը: Վարժարանի հայոց լեզվի բաժնի տնօրեն Ռոսիտա Յուսուֆյանի գլխավորությամμ սաներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ներկա գտնվեցին ՀԲԸՄ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տան սաների գեղարվեստական խմբերի ելույթին, մասնակցեցին ծառատունկի ու հանրօգուտ աշխատանքների: Խումբը ներկա գտնվեց ՀԲԸՄ “Անդրանիկ” սկաուտական ճամբարի խարույկահանդեսին: Հուլիսի 26-ին արգենտինահայ աշակերտները մասնակցեցին Տավուշի մարզի Դիտավան համայնքի խմելու ջրի նորակառույց համակարգի բացմանը, որը հովանավորել էին Հայաստան հիմնադրամի բարերար անդամներ արգենտինահայ Արմեն և Նադիա Էքսերճիյանները: Օգոստոսի 2-ին վարժարանի սաները հյուրընկալվեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում, որտեղ զրույց ունեցան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի հետ: Վարժարանի սաների համար ներկայացվեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը: Օգոստոսի 5-ին վարժարանի սաներին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը ողջունեց աշակերտների այցը Հայաստան և կոչ արեց կապված մնալ ազգային արմատներին: Աշակերտները ծանոթացան նաև ՀՀ Սփյուռքի նախարարության հրատարակած գրքերին: Սեպտեմբերի 6-13-ը Հայաստան այցելեցին նաև Թեհրանի ՀԲԸՄ Մարի Մանուկյան աղջիկների վարժարանի շրջանավարտները: Թեհրանահայ աշակերտները մասնակցեցին Արագածոտնի մարզի Իրինդ համայնքում Fuller կազմակերպության իրականացրած բնակարանաշինության ծրագրին: Նրանք այցելեցին Գառնի, Գեղարդ, Սևան, Վազգենյան դպրանոց, Ծիծեռնակաբերդ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Սարդարապատ, Հայաստանի ամերիկյան համալսարան և Հայորդյաց տներ: Այցի շրջանակներում աշակերտները հյուրընկալվեցին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի ներկայացուցչությունում, ծանոթացան Հայկական վիտուալ համալսարանի գործունեությանը: ՀԲԸՄ Թեհրանի Մարի Մանուկյան վարժարանի շրջանավարտները հանդիպեցին նաև ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Երեվանյան խմբի հետ, քննարկեցին համատեղ ծրագրեր իր ականացնելու և հետագա համագործակցության հնարավորությունները:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: