Articles

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 12-16-ը, “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնի շրջանակներում, Ստեփանակերտի Մշա-կույթի և Երիտասարդության Պալատում տեղի ունեցավ Լրագրողների Համահայկական 5-րդ Համաժողովը: “21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը” խորագրով համաժողովը կազմակերպել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը և Հայաստանի Լրագրողների Միությունը: Համաժողովին մասնակցեցին աշխարհի 26 երկրների շուրջ 200 հայազգի լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունը փոխանցեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Համաժողովի ընթացքում շեշտվեց Հայաստան-սփյուռք-Արցախ եռամիասնության և համահայկական հարցերի շորջ գաղափարական և ազգային միասնության դրսևորման անհրաժեշտությունը: Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը կոչ արեց լրագրողներին “բազմակարծիք եւ տարակարծիք լինելով հանդերձ միասնական լինել համազգային խնդիրների շուրջ, որոնք են. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդար լուծումը, Ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի Հանրա-պետության եւ Արցախի հզորացումն ու զարգացումը, մայրենի լեզվի, մշակույթի պահպանումն ու համախմբումը հայ եկեղեցու շուրջ”: Կարևորելով տեղեկատվական պատերազմում հայ լրագրողների դերն ու նշանակությունը` նախարարը կոչ արեց “պաշտպանողական դիրքերից դուրս գալ և անցնել հարձակման”: Համաժողովին մասնակցեցին նաև ՀԲԸՄ մամուլի և հրատարակությունների ներկայացուցիչներ. ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի պաշտոնաթերթ “Խոսնակ” ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, ՀԲԸՄ “Հուշարար-Միություն” ամսագրի ներկայացուցիչ Հովիկ Եորդեկյանը և “ՀԲԸՄ Հայաստանի Լրատու”-ի ներկայացուցիչ Վարդան Ծուլիկյանը: “Սփյուռքի մա-մուլի ներկա վիճակը և առկա հիմնախնդիրները” զեկույցով հանդես եկավ Համբիկ Մարտիրոսյանը, որն անդրադարձավ համաշխարհայնացման պայմաններում ազգային լեզվին և մշակույթին սպառնացող մարտահրավերներին, կոչ արեց Հայաստանի, սփյուռքի և Արցախի լրատվամիջոցներին սերտացնել կապերը միմյանց միջև և խոսեց հայ մամուլի դիմագրաված դժվարությունների մասին: Համաժողովի ընթացքում լրագրողները զեկույցներ ներկայացրին տեղեկատվական ասպարեզում Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական գործունեության, ադրբե-ջանական ապատեղեկատվության դեմ մղվող պայքարի, Արցախի հակամարտության ներկա փուլի, ԼՂՀ միջազգային ճանաչման, հայատառ մամուլի ներկայիս վիճակի, մամուլի ազատության և փոխադարձ հանդուրժողականության և այլ նյութերի շուրջ: Հեռուս-տակամուրջների միջոցով համաժողովին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև Լոս Անջելոսի, Բեյրութի, Դուբայի և Քուվեյթի հայ տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչներ: Զեկույցնե-րին հաջորդեցին քննարկումներ և մտքերի փախա-նակում: Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև միջազգային մամուլում հայկական քարոզչության, հակահայ քարոզչության հակադարձության, ազատ և տեղեկացված հասարակության կայացման, հայկական տեղեկատվական միջոցների գործունեության համա-կարգման անհրաժեշտության, Արցախի անկախ և ինքնուրույն տեղեկատվության հզորացման, ինչպես նաև Երևանի Պետական Համալսարանի լրագրության ֆակուլտետի և սփյուռքահայ մամուլի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Լրագրողները ծաղկեպսակ դրեցին Արցախի ազատամարտի զոհերի հուշարձանին, որտեղ “Խոսնակ” ամսագրի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը հոգեհանգստյան շարական կատարեց ի հիշատակ արցախցի հերոս նահատակների: Հայ լրագրողները հանդպումներ ունեցան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և ԼՂ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ներկա գտնվեցին ՀԲԸՄ հովանավորած Ղարաբաղի կամերային նվագախմբի համերգին, ինչպես նաև այցելեցին Շուշի, Արցախի տանկային զորանոցներից մեկը, Տիգրանակերտ և Գանձասար: Եզրափակելով համաժողովի աշխատանքները` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնոր-հակալություն հայտնեց համաժողովի արդյունավետ ընթացքի համար և գոհունակությամբ նշեց, որ համաժողովը նպաստեց նաև հայ լրագրողների միջև անմիջական շփումների ստեղծմանը, համահայկական հարցերի շուրջ մտքերի փոխանակմանն ու համագործակցության հաստատմանը: Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովն իր աշխատանքներն ավարտեց միասնական բանաձևի ընդունմամբ և Համակարգող Խորհրդի կազմավորմամբ: Համաժողովի մասնակիցները, հոկտեմբերի 16-ին, Գորիսում հանդիպեցին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը կարճատև ելույթից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: