Articles

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Դր. Չաք Հաջինյանի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների և ՀԲԸՄ բարեկամների մասնակցությամբ վերջերս կազմակերպվեց նվիրահավաք օգնելու Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաներին: Ավելի քան 60 հյուրերի ներկայությամբ հանգանակվեց 6,000 ԱՄՆ դոլար, որով էլ ձեռք բերվեցին բարձեր, վերմակներ և այլ անկողնային պարագաներ մանկատան երեխաների համար: Նվիրատուները պայմանավորվեցին շարու-նակական դարձնել իրենց այս ձեռնարկն ի նպաստ հայրենիքի: Նոյեմբերի 12-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության աշխատակիցներն այցելեցին Գյումրի և մանկատանը հանձնեցին ձեռք բերված պարագաները: Մանկատան աշխատակիցներն ու երեխաները իրենց շնորհակալությունը հայտնեցին ամերիկահայ նվիրատուներին և ՀԲԸՄ-ին: Ծրագրի 2-րդ փուլում նույն մանկատան երեխաների համար կգնվեն սպորտային համազգեստներ և կոշիկներ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: