Articles

ՀԲԸՄ-Ի ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի սկաուտական շարժումը: ՀԲԸՄ Առաջին սկաուտական շարժումները սկզբնավորվել են Լիբանանում, Սիրիայում եւ Եգիպտոսում 1940-ականներին: Այս տարի առաջին անգամ Հայաստանում ստեղծվեց ՀԲԸՄ-ի Սկաուտական շարժում, որին մասնակցում են մեծ թվով երիտասարդներ: Սկաուտական շարժման նպատակներից են առողջ, հայրենասեր ու ծառայասեր սերունդներ դաստիարակելը, սկաուտական սկզբունքներ տարածելը: Նորակազմ սկաուտական խմբի դրոշակի օրհնության արարողությունը տեղի էր ունեցել 2008 թ. հունիսին: Այդ օրվանից շարժումը անընդհատ ծավալվում է: ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի անդամները մասնակցել են Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի տարածքում գտնվող ՀԲԸՄ-ի ընդհանուր բանակումին, որին մասնակցում էին շուրջ 300 սկաուտներ ու արենուշներ տարբեր երկրներից: Նորակազմ սկաու-տական խմբի պատասխանատուները, գլխավորությամբ ՀԲԸՄ-ի Հայաստանում Երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմիէ Տիւզեանի, Երեւանի Արաբկիրի Հայորդյաց տանը սկսել են գայլիկների, արծվիկների ու արենուշների անդամագրման աշխատանքները: Սկաուտական նորակազմ խմբի պատասխանատուները ժողովների ու խորհրդակցությունների, ինչպես նաեւ սկաուտական շարժմանն անդամագրված երեխաների ծնողների հետ հանդիպումների ընթացքում բացատրական աշխատանք են տանում սկաուտական շարժման մարդասիրական ու ծառայասիրական էության, ինչպես նաեւ նրանց մեջ հայրենասիրական ոգու դաստիարակման մասին:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: