Articles

“ՀԲԸՄ Վիրտուալ Քոլեջ”

Մայիսի 23-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Սիլիկոն Վելիի մաստաճյուղի ատենապետ և “Վիրտուալ Քոլեջ” ծրագրի հեղինակ Երվանդ Զորյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանին: Հանդիպման ընթացքում երկուստեկ խոսվեցին առաջիկա երիտասարդական կրթական ծրագրերի մասին: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեմ Աշոտ Ղազարյանը ԵՊՀ ռեկտորին ներկայացրեց Հայաստանում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող կրթական աշխատանքների ընթացքը: Մասնավորապես քննարվեցին ՀԲԸՄ-ի և ԵՊՀ-ի կողմից համատեղ իրականացվող “Վիրտուալ Քոլեջ” ծրագրի մանրամասները: Այն իրենից ներկայացնում է հայերեն լեզվի, գրականության, պատմության և մշակույթի հեռահար ուսուցման համակարգչային ուսուցողական ծրագիր սփյուռքահայության լայն շրջանակների համար: Ծրագիրը պատրաստվելու է 6 տարբեր լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, արևմտահայերեն և արևելահայերեն: Հանդիպմանը ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի կողմից վավերացված “Վիրտուալ Քոլեջ”-ի համատեղ աշխատանքների պայմանագիրը: Կողմերը քննարկեցին նաեւ Հայաստանում Մելքոնյան կրթահամալիրի ստեղծման շուրջ նախատեսվող աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները: Արամ Սիմոնյանն իր հերթին հյուրերին ծանոթացրեց բուհի հայ բանասիրության ֆակուլտետում արեւմտահայերենի բաժին բացելու ծրագրի հետ եւ տեղեկացրեց, որ այս ուսումնական տարում արդեն իսկ նախատեսվում է 15-20-հոգանոց խումբ ստեղծել: Հաջորդ օրը, մայիսի 24-ին, Երվանդ Զորյանը և ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, որը ղեկավարում է այս ծրագիրը, առիթ ունեցան հանդիպել ծրագիրն իրականացնող աշխատանքային խմբի անդամ մասնագետների և դասախոսական կազմի հետ: Այս անգամ արդեն գործնականում քննարկվեցին ծրագրի աշխատանքներն ու ընձեռած հնարավորությունները, մշակման ընթացքն ու խնդիրները:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: