Articles

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԻՎԱՌՅԱՆ ԶԱՐԹՕՆՔ ՄԱՄԼՈ ՄՐՑԱՆԱԿ`ՀՈՎԻԿ ԵՈՐԴԵԿՅԱՆԻՆ

Հունիսի 16-ին, Բեյրութի Թեքեյան մշակութային միության կենտրոնի "Գերսամ Ահարոնյան" դահլիճում տեղի ունեցավ "Հայկազուն և Անահիտ Վարդիվառյան Զարթօնք մամլո մրցանքի" հանդիսությունը, որի ընթացքում 2010 տարեշրջանի մրցանակը շնորհվեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանին: Հանդիսությանը ներկա էին նախկին նախարար Ժան Հովասափյանը, խորհրդարանի նախկին անդամ, Թեքեյան մշակութային միության Հիմնադիր մարմնի ատենապետ Հակոբ Գասարճյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան տեր Նարեկ արք. Ալեմեզյանը, Լիբանանում ՀՀ դեսպանության Ա. քարտուղար Վարդան Ադամյանը, Թեքեյան մշակութային միության անդամներ, հյուրեր ու հանդիսականներ: