Articles

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ՀԲԸՄ Երևանի Սկաուտական խմբի բարի սովորույթներից է նաև ամանորյա ճաշկերույթ-պարահանդեսի կազմակերպումը: Այս տարին էլ բացառություն չէր: Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Սկաուտական խորհրդի կողմից կազմակերպված ամանորյա ճաշկերույթ-պարահանդեսը: Այս տարին առանձնանում էր նրանով, որ միջոցառումը նշվեց “տանը”` ՀԲԸՄ-ի սրահում: Բավականին աշխատանք էր տարվել հաճելի ու մտերմիկ երեկո կազմակերպելու համար, ինչն էլ հաստատվեց մասնակիցների կողմից: Մասնակցում էին սկաուտական խմբի անդամներ, խմբապետական կազմը, Սկաուտական խորհուրդը, ՀԲԸՄ անդամներ և հյուրեր: Ճաշկերույթ-պարահանդեսի ընթացքում եղան անակնկալներ և հաճելի պահեր: Շատերի համար միջոցառումը նշանավորվեց անակնկալ նվերներով: Մասնակից փոքրիկներին իր այցելությամբ ուրախացրեց Ձմեռ պապը: Երեկույթի ընթացքում եղան նվիրատվություններ և մի շարք շահումներ, որոնցից ստացված ամբողջ հասույթը, Սկաուտական խորհրդի ատենապետ Կարեն Տիրարյանի հայտարարությամբ, կօգտագործվի բարեգործական նպատակներով: Ինչպես նախորդ տարի, 2010-ին նույնպես ՀԲԸՄ-ի Երեվանի սկաուտական շարժման գայլիկ-արծվիկներն ու սկաուտ-արենուշները միասնաμար նշեցին Ամանորը: Դեկտեմբերի 26-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Մայր Աթոռ Սուրμ Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տանը տեղի ունեցած Ամանորի հանդիսությունն սկսվեց սկաուտական ավանդական դրոշակի արարողությամբ, որին հաջորդեց տոնական հանդիսությունը: Բոլորը բարձր տրամադրությամբ, ուրախ երգերի ու երաժշտության ներքո, ինչպես նաև խմբային պարերով դիմավորեցին Ամանորը: Կազմակերպվեցին բազմաթիվ հաճելի ու հետաքրքիր խաղեր, որոնք էլ ավելի էին բարձրացնում բոլորի տրամադրությունը: Խաղերի հաղթողները պարգևա-տըրվում էին փոքրիկ հուշանվերներով: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն ստեղծվել է 2008թ.: Շարժմանն արդեն իսկ անդամագրվել են ավելի քան 150 սկաուտներ, ովքեր կազմակերպում են ամենշաբաթյա հանդիպումներ ՀԲԸՄ և Սբ. Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց Տանը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: