Articles

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐԻԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման հերթական բարեգործական նախաձեռնությունը մեկնարկեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին: “Նոյեմի” հասարակական կազմակերպության և Հայաստանի “Ֆ. Նանսեն” հիմնադրամի հետ համատեղ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը հայտարարեց նվիրահավաք հագուստներով, կոշիկներով ու խաղալիքներով օգնելու Գյումրիի մանկատներում և անապահով ընտանիքներում ապրող երեխաներին: ՀԲԸՄ-ի համաշխարհային կա-ռույցների միջոցով նվիրահավաքին իրենց մաս-նակցությունը բերեցին նաև ԱՄՆ-ի և Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 5-ին, 1988-ի ավերիչ երկրաշարժի 22-րդ տարելիցից երկու օր առաջ, Երևանի սկաուտական շարժման անդամները, ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի վարիչ քարտուղար Գևորգ Սանթուրյանի և Սկաուտական խորհրդի ղեկա-վարությամբ, մեկնեցին Գյումրի` իրենց հետ տանելով մեկ ամսվա ընթացքում հավաքված բոլոր նվերները, խաղալիքներն ու հագուստները: Սկաուտներն այցելեցին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատուն, ինչպես նաև տնակներում ապրող անապահով մի քանի ընտանիքների` հիշեցնելու նրանց, որ մենակ չեն և կան մարդիկ, որոնք մտահոգվում են նրանց ճակատագրով: Մանկատան երեխաների հետ հանդիպումն անցավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում: Սկաուտական խմբի անդամները ողջ օրվա ընթացքում շփվեցին մանկատան երեխաների հետ, միասին ճաշակեցին օրվա համեղ ուտեստներն ու ներկա գտնվեցին երեխաների պատրաստած` երգերով, պարերով ու արտասանությամբ հարուստ, գեղարվեստական ծրագրին:

 

 

FAQ header 1

 

end faq