Articles

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ "ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ" ԵՎ ՆՇԵՑ "ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ"

Մարտի 6-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի կողմից կազմակերպված “բաց դռների օր”, որին խումբը պատրաստվել էր երկար ժամանակ: Սկաուտ-արենուշները բաժանվել էին առանձին խմբերի` յուրաքանչյուրն ունենալով իր ծրագիրը: Մասնակիցները ցուցադրեցին իրենց սկաու-տական խաղերն ու հմտությունները: Հանդիսատեսին մատուցվեց սկաուտական կյանքի հետ կապված գեղեցիկ հումոր, ինչպես նաև երգեր, որոնց բառերի հեղինակները հենց իրենք՝ սկաուտներն էին: Վերջում անցկացվեց քվեարկություն և ժյուրին ընտրեց լավագույններին: Միջոցառմանը հետևեց հյուրասիրություն: Նույն օրը, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի գայլիկ-արծվիկները նշեցին “Բարեկենդանը”: Նրանց ուժերով բեմադրվեց Հ. Թումանյանի “Բարեկենդան” հեքիաթը: Յուրաքանչյուրն ընտրել էր մի կերպար և դրան համապատասխան բանաստեղծություններ: Ավարտին ժյուրին ընտրեց լավագույն կերպարը մարմնավորող մասնակցին: Վերջում կազմակերպվեց “Բարեկենդան”-ին հատկանշական ուրախություն ու խրախճանք: