Articles

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի 96-ամյակի առիթով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանյան կառույցները, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի, փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի և ՀԲԸՄիության սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի ղեկավարությամբ, և ՀԲԸՄ և սկաուտական շարժման դրոշների ուղեկցությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ: ՀԲԸՄ Երեվանի սկաուտական խմբի անդամներին, ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան թիմի ակտիվիստներին ու միության հայրենաμնակ անդամներին միացան նաև այդ օրերին համերգային շրջագայությամբ Հայաստանում գտնվող ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի "Կռունկ" երգչախմբի անդամները: Այցելուները մեկ րոպե լռությամբ ու խոնարհությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության բյուրավոր նահատակների հիշատակին: