Articles

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԲԸՄ ---- Երևանի սկաուտների և ՀԲԸՄ ԵԱ Երևանյան թիմի համատեղ ծառատունկը

ՀԲԸՄ Երևանի սկաուտները դեռևս Ամանորից անհամբեր սպասում էին եռօրյա բանակումներին: Այս բանակումները հրաշալի առիթ են երիտասարդ սկաուտների համար ոչ միայն գործի դնելու կիրակնօրյա հավաքների ժամանակ իրենց ձեռք բերած բոլոր գիտելիքները, այլ նաև ձեռք բերելու նորանոր հմտություններ: Առաջին եռօրյա բանակումը տեղի ունեցավ ապրիլի 15-17-ը Լոռու մարզի Լեռմոնտովո գյուղում տեղակայված ՀԲԸՄ սկաուտական ճամբարում: Վաղ առավոտյան ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տնից սկաուտներն ուղևորվեցին բանակավայր, որտեղ, ընդմիջումից հետո, մասնակցեցին առաջին դասախոսությանը: Հաջորդ առավոտ բանակավայր ուղեվորվեցին նաև ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմի անդամները, մասնակցելու սկաուտների հետ համատեղ կազմակերպած ծառատունկին: Տնկվեց ավելի քան 100 տնկի, հիմնականում բարդիներ, որոնք հետագայում լավագույնս կծառայեն բանակավայրն էլ ավելի գրավիչ ու առողջարար դարձնելու նպատակին: Կազ-մակերպվեցին նաև բազմաթիվ ժամանցային խաղեր ու հետաքրքիր քննարկումներ: Խմբերը միասին այցելեցին Լոռու մարզի Դեբետ գետ: Երկրորդ եռօրյա բանակումը տեղի ունեցավ մայիսի 7-9-ը: Կազմ պատրաստ և բարձր տրամադրությամբ սկաուտներն ուղևորվեցին բանակավայր: Տեղ հասնելով`բաժանվեցին խմբերի ու անցան իրենց պարտականությունների կատարմանը. ճաշի պատ-րաստում, տեղանքի մաքրություն, կայմի պատրաստում: Եռօրյա բանակումը հարուստ էր տարբեր միջոցառումներով. դասախոսություններ, խաղեր, խարույկներ, երգ ու պար: Չնայած հոգնածությանը սկաուտները չհրաժարվեցին արշավի գնալու գայթակղությունից: Մայիսի 9-ին վերադարձան Երևան, որտեղ նրանց սպասում էին ծնողները: Հրաժեշտի և շնորհակալանքի խոսքերից հետո սկաուտները հեռացան կիրակնօրյա հանդիպման ակնկալիքով, իրենց հետ տանելով եռօրյա բանակումի հիանալի և անփոխարինելի հիշողությունները: