Articles

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրերին աջակցելու, ինչպես նաև համալսարանի գերազանց ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ու Ֆրանսիական համալսարանի միջև կնքված համաձայնագրով ՀԲԸՄ-ն չորրորդ տարին անընդմեջ համալսարանի բակալավրի 1-ից 4-րդ կուրսերի գերազանց 22 ուսանողների կրթաթոշակներ է տրամադրել` ֆինանսավորելով նրանց ուսման տարեկան վարձերն ամբողջությամբ։ Կրթական ծրագրերի շրջանակներում միությունը ամեն տարի ֆինան-սավորում է նաև համալսարանի 3 լավագույն ուսանողների աշխատանքային փորձառությունը Փարիզի առաջատար կազմակերպություններում և ընկերու-թյուններում։

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: