Articles

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ ծրագրով 2010 թ. օգոստոսին անցկացվեց շախմատի երիտասարդական համահայ-կական առաջին օլիմպիադան։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակ-ներում ընթացող օլիմպիադային մասնակցեցին շուրջ 40 բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախ-մատիստներ սփյուռքից, Հայաստանից և Արցախից։ Օլիմպիադայի մրցանակային ֆոնդը ամբողջությամբ տրամադրեց օլիմպիադայի հովանավորներից ՀԲԸՄ-ն։ Օլիմպիադան հնարավորություն տվեց աշխարհի 12 երկրներից Հայաստան ժամանած շախմատիստներին մրցելու միմյանց հետ շախմատային գերտերություն համարվող իրենց հայրենիքում։