Articles

ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ

• ՀԲԸՄ-ի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությունը ունի երկար տարիների պատմություն: 2006 թվականին ՀԲԸՄ-ն մեկ տարվա կրթաթոշակ տրամադրեց Ազգային ակադեմիայի Հումանիտար գիտությունների մագիստրատուրայի ծրագրում ընդգրկված 12 ուսանողներին: Ավելի վաղ ՀԲԸՄ-ն հովանավորել է մի քանի գիտական ծրագրեր: Աջակցելու համար Հայաստանի գիտական ներուժին ՀԲԸՄ-ն երկար տարիների ընթացքում ֆինանսավորել է նաև այս հաստատության գիտական կազմի աշխատանքների տպագրությունը: ՀԲԸՄ-ն նաև միջոցներ է տրամադրել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային ձեռք բերելու համար տեսահաղորդակցության սարքեր, որոնք հնարավորություն են ընձեռել հայ գիտնականներին հաղորդակցվելու իրենց այլազգի գործընկերների հետ` տարբեր միջազգային աղբյուրներից առաջնային և ժամանակակից տեղեկատվություն ստանալու համար:

• Համագործակցելով Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հետ` ՀԲԸՄ-ն ֆինանսավորել ԱՊՀ երկրների սրտաբանների մեկ շաբաթ տևողությամբ սիմպոզիում:

• ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է հատկացրել ՛Հայաստանի առաքելությունը Միացյալ Ազգերի կազմակերպությունում՛ դիվանագետների վարապատրաստման ծրագրի համար:

• 2005 թվականին, երբ ՀԲԸՄ-ն համակարգչային տոմոգրաֆիայի սարք նվիրաբերեց Հայաստանի ուլտրաձայնային ուսուցողական կենտրոնին, այդ սարքի վրա աշխատող մասնագետների վերապատրաստման կարիք առաջացավ: ՀԲԸՄ-ն ֆինանսավորեց համակարգչային տոմոգրաֆիայի բժիշկի, բուժքրոջ և մեքենայի շահագործման համար պատասխանատու տեղացի բժշկական սարքավորումների ճարտարագետի վերապատրաստումը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: