Articles

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• 2010 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանա-կահատվածում, Մեծ Եղեռնի 95-ամյակի միջոցա-ռումների շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախա-րարությունը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, ՀԲԸՄ հովանավորությամբ, կազմա-կերպեցին Ֆրանց Վերֆելի “Մուսա Լեռան 40 օրը” (բեմադրությունը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի) և Պերճ Զեյթունցյանի “Ոտքի’, դատարանն է գալիս” (բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի) թատերական ներկայացումները երկուական անգամ, Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: Ապրիլի 23-ին կայացած “Մուսա Լեռան 40 օրը” ներկայացմանը նախորդեց ՀԲԸ Միության Երևանի սկաուտական խմբի կազմակերպած Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման հսկման արարողությունը, որի ընթացքում հանդիսականները, նախքան ներկայացման սկիզբը, թատրոնի նախա-սրահում սկաուտների ու արենուշների ուղեկցությամբ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: • 2001 թվականին Հայաստանը տոնում էր Քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակը: ՀԲԸՄ-ն նույնպես ունեցավ իր ներդրումն այս տոնակատարություններում: Հանրահայտ հայ դերասան Խորեն Աբրահամյանը, որը ցավոք այլևս մեզ հետ չէ, ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ բեմադրեց ՊերճԶեյթունցյանի “Խոր Վիրապ” պիեսը, որը նվիրված էր հոբելյանական իրադարձություններին: 2002-ին Խորեն Աբրահամյանը ՀԲԸՄ-ից ստացավ դրամաշնորհ նկարահանելու “Խոր Վիրապ” ֆիլմը: Չնայած ներկայացման և ֆիլմի նույն վերնագրերին դրանք ներկայացնում են Հայկական պատմության տարբեր ժամանակահատվածներ` փառապանծ անցյալն ու ներկայիս իրականությունը: • ՀԲԸՄ-ի համագործակցությունը Խորեն Աբրահամյանի հետ ունի տարիների պատմություն: 2001-ին ՀԲԸՄ-ն հովանավորեց Քոբըրնի “Ջին Խաղը” պիեսի Երևանյան ներկայացումը: Սա ժամանակակից, Հայաստանում համեմատաբար անհայտ, բայց ամբողջ աշխարհում հայտնի թատերական պիեսները մեր թատրոնի խաղացանկում ընդգրկելու վաղ փորձերից էր: • 1999-ին ՀԲԸՄ-ն գումար հատկացրեց Հեմինգուեյի “Ծերունին և ծովը” տեսաֆիլմի և երկշաբաթյա թատերական ներկայացման համար (հեղինակներ Խորեն Աբրահամյան և Վարդան Պետրոսյան): • 1990-ին, երբ շատ քիչ թատերական խմբեր կարող էին արժեքավոր ներկայացումներ բեմադրել, ՀԲԸՄ-ն ֆիլմերի և փաստագրական ժապավենների նկարահանման նպատակով պրոֆեսիոնալ տեսախցիկ և համակարգիչ է նվիրել Ոզնիներ թատրոնին: ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ • 2010 թվականի մայիսի 5-ից 13-ը, Գյումրիում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների "Վերածնունդ" մի-ջազգային երկրորդ մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում մայիսի 5-ին, որը մեկնարկեց Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկա-վարությամբ Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հնչեցրած "Հայր մեր"-ով և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության գրի հրա-պարակմամբ: Հայոց Ցեղասպանության 95-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնը անց է կացվում ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի հովանավորներն են Մարդկային ռեսուրսների զարգացման "Փյունիկ" համահայկական հիմնադրամը, "Հարավ-Կովկասյան երկաթուղի" ՓԲԸ, Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ): Մրցույթ-փառատոնի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: • 1999 և 2001 թվականներին ՀԲԸՄ-ն հովանավորել է “Հայկական Ժառանգություն” ջութակի և դաշնամուրի համահայկական միջազգային առաջին և երկրորդ մրցույթները, ՀՖՆ-ի, NAB Artists Management, և “Կադանս” երաժշտական կենտրոնի հետ համատեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: