Articles

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԲԸՄ-ն միշտ էլ ունեցել է ապագայի տեսլական: Եվ 2003-ին նույնպես ՀԲԸՄ-ն հավատարիմ մնաց իր տեսլականին հովանավորելով “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստատեսային ծրագիրը – մի նոր ու աննախադեպ ծրագիր Հայկական հեռուստատեսության համար: Քառամյա հովանավորության ընթացքում պատրաստվել և հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվել են բազմաթիվ հաղորդումներ:

• 2001-ին ՀԲԸՄ-ն ֆինանսավորեց Արա Շիրինյանի “Մինաս Ավետիսյան” փաստագրական հեռուստաֆիլմը: Այն հետաքննում է այն առեղծվածային ավտովթարը, որից զոհվել է Մինաս Ավետիսյանը:

• 1990 թվականին, երբ Հայկական Եկեղեցին կարիք ուներ Աստծո խոսքը երիտասարդներին հասցնել, ՀԲԸՄ-ն Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ ֆինանսավորում էր հեռուստատեսային երիտասարդական ծրագրեր:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: