Articles

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

• 1990 թվականին, համագործակցելով Միացյալ Ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ, ՀԲԸՄ-ն ձեռնարկեց Գյումրիում մթերանոց-սառնարանի շինարարությունը: Շինարարությունը ավարտվեց 1992-ի գարնանը: Մթերանոց սառնարանը հնարավորություն ուներ մթերելու միջազգայն մարդասիրական կազմակերպությունների կողմից առաքված 1,000 տոննա մթերք, որը յուրաքանչյուր շաբաթ բաժանվում էր Հայաստանի հյուսիսային շրջաններին, մասնավորապես` աղետից տուժած տարածքներին: • Հնագույն ձեռագրերի պահոց Մատենադարանում անց է կացվել օդորակման, անվտանգության և հրդեհային համակարգեր: • 1995-ին ՀԲԸՄ-ն միջոցներ է տրամադրել Մեծ Եղեռնի Զոհերի հիշատակի թանգարանի կառուցման համար: • 1997-ին □Հայաստան□ Համահայկական հիմնադրամի հետ համատեղ ՀԲԸՄ-ն վերակառուցեց Գյումրիի կենտրոնում գտնվող քաղխորհրդի շենքը: Նոր վերակառուցված շենքում է տեղակայված Գյումրիի արվեստների ակադեմիան իր հետևյալ երեք բաժիններով` Գեղարվեստի պետական ակադեմիան, Թատրոնի և կինոյի ինստիտուտը և կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը: 2001 թվականին ՀԲԸՄ Լոնդոնը կրթաթոշակ է տրամադրել Գյումրիի արվեստների ակադեմիայի տաղանդաշատ կարիքավոր ուսանողներին: 2004 թվականին Միությունը վերանորոգել է շենքի տանիքը` վեր ածելով դրանք նկարչության բաժնում սովորող ուսանողների համար հարմարավետ դասասենյակների: • Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 1998-ին ՀԲԸՄ-ն իրականացրել է Երևանի դպրոցներում էլեկտրական ջեռուցման համակարգերի տեղադրումը: Նույն տարում էլեկտրական ջեռուցման համակարգ է անցկացվել նաև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: • ՀԲԸՄ-ի կողմից հատկացված ֆինանսական միջոցների շնորհիվ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ են տարվել Երևանի պետական համալսարանի և Հյուրերի տան շենքերում: ԵՊՀ Հյուրերի տունը հարմարավետ սենյակներ և սնունդ է տրամադրում արտերկրից ժամանած մագիստրատուրայում սովորող ուսանողներին, դասախոսներին և հյուրերին: • 1998-ի վերջերին ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ ավարտին հասցվեց Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող 500 սաների համար նախատեսված թիվ 7 միջնակարգ դրպրոցի շինարարությունը: Դեռևս աղետալի երկրաշարժի ավերակներից ամողջովին ուշքի չեկած քաղաքի համար նոր վերանորոգված դպրոցը լուսավոր տեղ էր իր մաքուր դասասենյակներով և նոր կահույքով: Միությունը նաև ֆինանսավորել է դպրոցի կաթսայատան շինարարությունը և վերազինումը: • 2005 թվականին ՀԲԸՄ Լոնդոնի բարերարներից մեկի հովանավորությամբ Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի հարակից ամայի տարածքը վերակառուցվեց մարզական հրապարակի: • Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի միջնակարգ դպրոցը և գյուղապետի գրասենյակը ամողջովին վերակահավորվել է ՀԲԸՄ բարերարի միջոցներով: Ի թիվս այլ ծրագրերի ՀԲԸՄ-ն Հայաստանի սոցիալակն ներդրումների հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է մի շարք համաֆինանսավորման ծրագրեր. • 2000 թվականին ավարտվել է Գողթանիկ գյուղի ջրամատակարարման համակարգի շինարարությունը, որի համաֆինանսավորումը տրամադրել էր ՀԲԸՄ Լոնդոնը: • 2001 թվականին ՀԲԸՄ Ավստրիայի մասնաճյուղի համաֆինանսավորմամբ սկսվել և ավարտին է հասցվել Վանաձորի մանկատան շենքի վերակառուցման աշխատանքները: • 2001 թվականին ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղի և ՀՍՆՀ-ի համատեղ ֆինանսավորմամբ վերանորոգվել է Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկան: ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղը 2001 թվականին համաֆինանսավորում է հատկացրել նաև Եղեգնավանի ոռոգման ջրի համակարգի շինարարության համար:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: