Articles

ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Հղի կանանց աջակցելու, նրանց առողջության բարելավմանը նպաստելու և հղիության շրջանում բարդությունների և նորածին երեխաների շրջանում մահացության բարձր տոկոսը նվազեցնելու նպատակով 2002 թ. հունիսին ՀԲԸՄ-ի Հարավային Կալիֆորնիայի «Հայ կին» ծրագրի ջանքերով Գյումրիում բացվեց հղի կանանց աջակցության առաջին կենտրոնը։ Ծրագրի հաջողությունը ստիպեց կազմակերպիչներին բացել նաև երկրորդ կենտրոնը` այս անգամ Վանաձորում 2006 թ.։ 2009 թ Թալինում նույնպես բացվեց նման մի կենտրոն։ Կենտրոններ հաճախող հղի կանանց համար կազմակերպվում են կանոնավոր բժշկական ստուգումներ, նախածննդյան խնամք և անհատական խորհրդատվական հանդիպումներ բժիշկների հետ։ Կանայք նաև միասին պատրաստում են սննդարար ուտեստներ, ինչն էլ նրանց շրջանում ստեղծում է հզոր ընկերական կապեր և մթնոլորտ։ Առ այսօր վերոհիշյալ կենտրոնների ծառայություններից օգտվել են ավելի քան 600 հղի կանայք:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: