Articles

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) նորագույն լեզվամշակութային ուսումնական ձեռնարկ է, որն աշխարհասփյուռ հայերին հնարավորություն է տալիս ստանալ հայկական կրթություն անկախ տարիքից, բնակության վայրից ու գիտելիքների մակարդակից։ Նոր տեխնոլոգիաների միջոցով վիրտուալ համալսարանը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու նոր նյութեր իրենց իսկ ընտրած ժամանակա-հատվածում, ինչպես նաև շփվելու դասախոսների և դասընկերների հետ դեմ-առ-դեմ աշխատանքի ժամանակ։ Ավելին, տարբեր ֆորումներն ու կենդանի շփման տարբերակները մեծացնում են դասընկերների հետ շփվելու և աշխարհով մեկ սփռված հայերի հետ ընկերական հարաբերություններ կառուցելու հնարավորությունները։ ՀՎՀ-ն բաղկացած է երեք բաժիններից` լեզու, պատմություն և մշակույթ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է գիտելիքների տարբեր մակարդակների չորս դասընթացներ։ Աշխարհով մեկ հայկական կրթության հասանելիության սահմաններն ընդլայնելու այս ծրագրի նպատակն իրականացնելու համար համալսարանը դասընթացներ է առաջարկում վեց լեզվով` հայերեն (արևմտահայերեն և արևելահայերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն։ Մեկնարկելով 2009 թ. հունիսին` ՀՎՀ-ն դարձել է հայկական առաջին առցանց համալսարանը։ Մինչ օրս ՀՎՀ-ն ունեցել է ուսումնական չորս շրջան, որին մասնակցել են ավելի քան 500 հոգի աշխարհի 35 երկրից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, որոնք ապահովում են մասնակիցների մեծամասնությունը, ընդհուպ մինչև Վենեսուելայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ռեյունիոն կղզուց։

Link to www.avc-agbu.org