Articles

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

2008 թ. ՀԲԸՄ-ն սկսեց հովանավորել Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան, որը նախաձեռնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ։ ՀԲԸՄ-ն հանդես է գալիս որպես օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ։ Հանրապետական օլիմպիադայի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում և ի հայտ բերել շնորհալի մարզիկների` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում։ Օլիմպիադային մաս-նակցում են դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից։ ՀԲԸՄ-ի նվիրատվության շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 1400 հանրակրթական դպրոցներ երկրորդ, երրորդ և չորրորդ Օլիմպիադաներում ստացել են ընդհանուր հաշվով 5700 շախմատի տախտակներ և 150 շախմատային ժամացույցներ։ Հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից պարգևատրվում են համակարգիչներով ու մեդալներով։