Articles

ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Ղարաբաղի կամերային նվագախումբը ստեղծվեց 2004 թ. շնորհիվ ՀԲԸՄ-ի։ Նվագախումբը մեծապես նպաստում է դասական երաժշտության հանդեպ հետա-քըրքրության աճին։ Գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ` 12 հայաստանցի երաժիշտներ հիմքը դրեցին այս նվագախմբի, որին միացան նաև 6 երաժիշտներ Ղարաբաղից։ Հետագայում այս համամասնությունը փոխվեց հօգուտ տեղաբնակների։ Նվագախմբի երաժիշտներն աշխատում են նաև երիտասարդների հետ և, գործակցելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում բացված քոլեջի հետ, պատրաստում նվագախմբի ապագա երաժիշտներ։ Հանդիսանալով լավագույններից մեկը Հարավային Կովկասում` նվագախումբը ստանում է արտասահմանյան հյուրախաղերի բազմաթիվ հրավերներ։

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: