Articles

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ

Հայաստանի անկախացումից ի վեր ՀԲԸՄ-ն ֆինանսավորել է Բարեգործական ճաշարաններ` ամենօրյա ճաշ մատակարարելով ավելի քան 1,200 թո-շակառուների և ծնողազուրկ երեխաների։ Այսօր ՀԲԸՄ-ն հովանավորում է երեք այդպիսի ճաշարաններ, որոնք տեղակայված են Երևանի երեք Հայորդյաց տներում և ամենօրյա սնունդով ապահովում են բոլոր կարիքավորներին, որոնցից շատերն իրենց հետ տուն են տանում առատորեն մատուցվող ճաշի իրենց բաժինը` ընկերների և ընտանիքի հետ կիսելու համար։ Այն հիվանդներին և հաշմանդամներին, որոնք ի վիճակի չեն այցելել ճաշարաններ, կերակուրը հասցվում է տուն։

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: