Articles

ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑ

Վազգենյան հոգևոր դպրանոցը (անվանված ի պատիվ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի), որը հիմնադրվել է 1993 թ., խոշոր դրամաշնորհ ստացավ ՀԲԸՄ բարերարից` Սևանա լճի բարձրաբերձ տարածքում 100 ուսանողների համար նախատեսված նոր հանրակացարանի և առանձին մատուռի կառուցման նպատակով։ Նոր հանրակացարանն ունի գրասենյակներ, գրադարան, ինչպես նաև սենյակներ աշխատակազմի և ուսանողների համար։ Հանրակացարանի շինարարու-թյունն ավարտվել է 2002 թ.։ Առ այսօր Սևանի հոգևոր դպրանոցն են ավարտել 120 սարկավագներ և քահանաներ։ Նրանց մի մասը նշանակվել է քահանա զանազան ծխերում, իսկ ոմանք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ստանձնել են վարչական պաշտոններ։

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: