Articles

ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

2001 թ. ՀԲԸՄ-ն ձեռք բերեց 120-տեղանոց Պրոկտոլոգիայի հիվանդանոցը, որտեղ տարիներ շարունակ գործում էր ՀԲԸՄ-ի կողմից հովանավորվող Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության կենտրոնը: 2001 թ. վերջին ՀԲԸՄ-ն հիվանդանոցը նվիրաբերեց Սբ. Էջմիածնին` օժանդակելու համար եկեղեցու մարդասիրական առաքելությանը։ ՀԲԸՄ բարերարներից մեկի ֆինանսավորմամբ այժմ շարունակվում են Սբ. Ներսես Մեծ հիվանդանոցի վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ Հիվանդանոցն ընդգրկում է պրոկտոլոգիայի, վնասվածքային ոսկրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի, ընդհանուր և վերականգնողական վիրաբուժության, գինեկոլոգիայի, ուռոլոգիայի, ախտորոշման, խորհրդատ-վության և այլ բաժիններ։