Articles

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

1996 թ. Ջեֆերսոնի անվան ուլտրաձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտի հետ համատեղ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և Ջեֆերսոնի համալսարանի հիվանդանոցի ռադիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Նազարյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ-ն հիմնադրել է ուլտրա-ձայնային հետազոտության բաժիններ Ուռուց-քաբանության և Էրեբունի հիվանդանոցներում։ Չորս տարի անց ՀԲԸՄ-ն և Թոմաս Ջեֆերսոնի անվան ուլտրաձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտը Երևանի պետական բժշկական համալսարանում բացեցին նոր ուլտրաձայնային ուսուցողական կենտրոն։ Կենտրոնում վերապատ-րաստվելիս բուժանձնակազմը ստանում է ցուցումներ և վերապատրաստվում գերձայնային հետազոտության կիրառումների բոլոր բնագավառներում` ներառյալ վիրահատական, որովայնային, մանկաբարձական և գինեկոլոգիական կիրառումները։ Ստեղծման օրվանից ի վեր կենտրոնում վերապատրաստվել են ավելի քան 125 բժիշկներ և մոտ 200 ուսանողներ։ Դոկտոր Նազարյանի հովանավորությամբ կենտրոնը 2005 թ. ձեռք է բերել կոմպյուտերային տոմոգրաֆ։ Վերջին տարիների ընթացքում ՀԲԸՄ բարերարներից մեկի շնորհիվ Հայաստանի, Արցախի և Ջավախքի մի շարք հիվանդանոցներ ստացել են 22 ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ։ 2009 թ. «Չերչյան ընտանիք հիմնադրամի»` ՀԲԸՄ-ին կատարած նվիրատվության շնորհիվ, անհրաժեշտ լրացուցիչ պարագաներ, տպիչներ և գերձայնային հետազոտությունների հատուկ գլխիկներ տրամադրվեցին ԵՊԲՀ Ջեֆերսոնի անվան գերձայնային հետա-զոտությունների և ուսուցողական կենտրոնին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին և Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնին` համալրելով նախկինում նվիրաբերված գերձայնային սարքա-վորումները։

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: