Articles

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀԱՀ)

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) շարունակում է բարձրագույն կրթության բնագավառում աննախադեպ հնարավորություն ընձեռել ուսանողներին` սովորելու մագիստրոսի կոչում շնորհող գործարար ղեկավարում, ճարտարագիտություն, իրավագիտություն, հանրային առողջապահություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, շրջակա միջավայրի պահպանություն, համակարգչային և ինֆորմացիոն բաժիններում։ Առ այսօր ՀԱՀ-ն ավարտել են ավելի քան 1850 շրջանավարտներ, որոնցից շատերը արագ հաջողության են հասել աշխատանքային գոր-ծունեության իրենց ընտրած ասպարեզում։ Շնորհիվ համակարգչային գիտելիքների, անգլերենի իմացության, արևմտյան կրթական համակարգի հետ ծանոթության և մասնագիտական ուսումնառության, նրանք իրենց ճանապարհն են հարթում մի շարք ասպարեզներում։ ՀԱՀ երկամյա ծրագրերում սովորում են տարեկան շուրջ 400 ուսանողներ։ 2007 թ. սկզբին ՀԱՀ-ն հավատարմագրվեց Դպրոցների և քոլեջների արևմտյան ընկերակցության կողմից։ 2008 թ. նոյեմբերին իր դռները բացեց ՀԱՀ նորակառույց Փարամազ Ավետիսյան մասնաշենքը։ 2011-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանը կնշի իր գործունեության 20-ամյակը։ ՀԱՀ-ում մեկնարկել է նաև արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների ուսումնառության ծրագիրը Հայաստանում։ Link to www.aua.am

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: