Articles

ԴՐ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Դր. Արշավիր Գյոնջյանն անցնում է վաստակած հանգստի: Լինելով Մոնրեալից` Դր. Գյոնջյանը 35 տարի շարունակ եղել է ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի նվիրյալ անդամ և վերջին տարիներին զμաղեցրել է նաև աշխարհի մեծագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության փոխնախագահի պաշտոնը: Դր. Գյոնջյանի հեռանալը պայմանավորված է ՀԲԸՄ կանոնադրությամμ, ըստ որի Կենտրոնական Վարչական Ժողովի անդամները պետք է հանգստի անցնեն 75 տարեկանը լրանալուն պես: Անցած հոկտեմբերին Բուենոս Այրեսում տեղի ունեցած ՀԲԸՄ 86-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հարգանքի և գնահատանքի արժանացրեց Դր. Գյոնջյանին հայ համայնքին և հատկապես ՀԲԸՄ-ին մատուցած նրա երկարամյա ծառայության ու նվիրվածության համար: Նա առանձնացրեց Դր. Գյոնջյանի անգնահատելի դերը Մոնրեալի հայ համայնքի կյանքում և տեղի մի քանի կարևոր հաստատությունների` Հայ եկեղեցու Կանադայի թեմի, Մոնրեալի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան դպրոցի, “Ապագա” շաμաթաթերթի և Կանադայի Թեքեյան մշակութային միության ստեղծման և կազմակերպման գործում: Պարոն Սեդրակյանը վստահությամμ նշեց, որ Դր. Գյոնջյանը կշարունակի իր ծառայությունները ՀԲԸՄ-ին, և հատուկ շնորհակալություն հայտնեց նրա կնոջը`Նադյային, երկարամյա նվիրվածության և աջակցության համար:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: