Articles

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԲԸՄ ՊԱՏՎԱԿԱԼ ԱՆԴԱՄ ԲԱՐՐԻ ԶՈՐԹՅԱՆԸ

Վաշինգտոնի տարածքային հիվանդանոցում դեկտեմբերի 30-ին, 90 տարեկան հասակում, վախճանվել է ՀԲԸՄ երկարամյա ղեկավարներից մեկը` Բարրի Զորթյանը: Այս “ճկուն դիվանագետը”, ինչպես նրան հաճախ անվանում էին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նվիրյալ անդամներից էր: Զորթյանը ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ ընտրվել էր 1970թ.: Երկու տասնամյակ անց հանգստի անցնելուց հետո Զորթյանին շնորհվեց ՀԲԸՄ Պատվակալ Անդամի կոչում իր երկարամյա նվիրյալ ծառայության համար: Զորթյանը ծնվել էր Քոթահիայում (Թուրքիա) 1920թ.: Այնուհետև իր ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ բնակություն էր հաստատել Նյու Հեյվնում (Կոնեկտիկուտ) և հաճախել Եյլի համալսարան: 1941-ին ավարտելով համալսարանը` Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ծովային կորպուսում: Պատերազմից հետո 13 տարի շարունակ աշխատել է CBS Radio և Voice of America (“Ամերիկայի ձայն”) ռադիոկայաններում` որպես լրագրող և հաղորդումներ պատրաստել կորեական պատերազմի վերաբերյալ: 1964-ին սկսում է վարել ԱՄՆ-ի համատեղ հասարակական գործերի գրասենյակը: 1 տարի անց ստանում է նախարարի դիվանագիտական աստիճան` ծառայելու որպես Հարավային Վիետնամում երեք դեսպանների լրատվական գրասենյակի խորհրդական: 1968-ին սկսում է իր անձնական կարիերան մասնավոր սեկտորում և 12 տարի գլխավորում Time Life Broadcast and Cable ընկերությունը նախքան այլ պաշտոններ զμաղեցնելը: Հակառակ իր բազմազբաղ վիճակին նա հավատավոր ու նվիրյալ անդամն է եղել ՀԲԸՄ-ի: Նրա կինը` Մարգարետ Այլայան-Զորթյանը, մահացել էր 2010թ. հուլիսին: Մեր խորին ցավակցությունները Զորթյանի երկու որդիներին` Գրեգին և Սթիվընին, հարսին և երկու թոռնիկներին:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: