Articles

ԺՈԶԵՖ ՈՒՂՈՒՐԼՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Ժոզեֆ Ուղուրլյանը Նյու Յորքից ընտրվել է ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ: Ժոզեֆ Ուղուրլյանը Amber Capital Investment Management հատուկ մասնագիտացված հեջավորման ֆոնդի գործընկերն է, համահիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը: ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ նրա ընտրվելու մասին առաջին անգամ հայտարարվեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի կողմից հոկտեմμեր ամսին Բուենոս Այրեսում կայացած ՀԲԸՄ 86-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ: Amber Capital-ը գլխավորելուց առաջ, Ժոզեֆ Ուղուրլյանը, 1997-ից մինչև 2001 թվականը, ղեկավարել է Societe Generale ընկերության Equity Arbitrage Proprietary Trading Desk բաժինը, որից առաջ էլ, 1994-1997թթ. նույն բաժնում աշխատել է որպես վերլուծաμան: 1994-ին ավարտել է Փարիզի Բիզնեսի Բարձրագույն Ակադեմիայի բիզնես կառավարման մագիստրատուրայի բաժինը, ունի նաև տնտեսագիտության բնագավառում մագիստրոսի կոչում Փարիզի Սորբոնի Համալսաանից: Ժոզեֆ Ուղուրլյանը ծնվել է Բեյրութում և այժմ բնակվում է Մանհեթնում իր տիկնոջ` Ջենիի, և երեք երեխաների` Ժանի, Ալիսի և Ժուլիենի հետ: