Articles

ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ Սինան Սինանյանն ընտրվել է աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության` ՀԲԸՄ-ի փոխնախագահ: Հարավային Կալիֆորնիայի ամերիկահայ համայնքի հայտնի դեմքերից Սինան Սինանյանը հանդիսանում է կազմակերպության երկարամյա անդամ և տարիների ընթացքում իր ծառայությունն է μերել ՀԲԸՄ-ին տարμեր μնագավառներում: Նա համասեփականատերն է Կալիֆորնիայի ամենադինամիկ շուկաներում գործող Sinanian Developments շինարարական ընկերության: Սինան Սինանյանը ծնվել է Զահլեում (Լիμանան), ավարտել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանը, μնակվում է Կալիֆորնիայում 1983-ից ի վեր: 1991-ից ղեկավարել է Կալիֆորնիայի Քանոգա Փարքում գտնվող ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վարչությունը, իսկ մեկ տարի անց ընտրվել է ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ: Նա նաև անդամ է ՀԲԸՄ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, "Հայաստան" համահայկական հիմ-նադրամի և Լոս Անջելոսի “Արարատ” տան վարչական մարմինների: Սինանյանն արժանացել է Էլիս Կղզու Պատվո շքանշանի: Ներկայումս Սինան Սինանյանն ապրում է Լոս Անջելոսում իր տիկնոջ` Անժելի և իրենց երկու երեխաների` Թամարի և Սերժի հետ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: