Articles

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երևանում անցկացվեց էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը: Մրցանակաբաշ-խության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 30-ին Երևանում: Մրցույթի հաղթողների թվում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ): Արդեն 5-րդ անգամ անցկացվող մրցույթին, որն այս անգամ նվիրված էր հայկական գրահրատարակության 500-ամյակին, ընդհանուր առմամբ ներկայացվել էր 320 հայտ: ՀՎՀ-ն ճանաչվեց էլեկտրոնային կրթություն տրամադրող լավագույն հաստատություն և հաղթեց "էլ. կրթություն" անվանակարգում: Մրցույթի նպատակն է բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի նվաճումները: Միջոցառումը կարող է նաև միջազգային ասպարեզում ներկայանալու հրաշալի հնարավորություն ընձեռել ոլորտի արտադրողներին: Ինչպես նախկինում, այս տարի ևս մրցույթում նախատեսված էին Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգ` էլ. ուսուցում, էլ. առողջապահություն, էլ. գիտություն, էլ. մշակույթ, էլ. ժամանց, էլ. բիզնես, էլ. կառավարում և էլ. ներգրավում: Մրցույթում հաղթող ճանաչվեցին բացարձակ ցուցանիշով ամենաբարձր միավորներ հավաքած 16 աշխատանքները և յուրաքանչյուր անվանակարգի երկու լավագույն աշխատանքները: Լավագույն 16-ն արժանացան դրամական պարգևների (առաջին ութնյակը` 300,000-ական, երկրորդ ութ-նյակը` 150,000-ական ՀՀ դրամ), իսկ մրցույթի անվանակարգային հաղթողները` համաշխարհային ամենահեղինակավոր WSA մուլտիմեդիա մրցույթին մասնակցելու ուղեգրերի: Էլեկտրոնային բովանդա-կության համահայկական մրցույթի մրցանակային ֆոնդը հաստատված էր մրցույթի հովանավորների կողմից և կազմում էր 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթում հաղթող ճանաչվեցին հետևյալ կայքերը. • էլ. կրթություն. Հայկական վիրտուալ համալսարան (www.avc-agbu.org) • էլ. մշակույթ. Սերգեյ Փարաջանովի թանգարան (www.parajanovmuseum.am) • էլ. բիզնես. Հայաստանի ազգային ավտոպորտալ (www.auto.am) • էլ. ներգրավում. Շանհայի WORLD EXPO 2010 ցուցահանդեսի հայկական առցանց տաղավարը (www.expo.cn) • էլ. ժամանց. Հայկական ժամանցի ուղեցույց (www.bravo.am) • էլ. առողջապահություն. Առողջապահության և բժշկության հայկական պորտալ (www.doctors.am) • էլ. կառավարում. Զարգացման Հայկական Գործակա-լություն (www.ada.am) "Շնորհավորում եմ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և Հայկական վիրտուալ համալսարանին այս եզակի ծրագիրը կյանքի կոչելու համար: Էլեկտրոնային բովանդակության մրցույթում Հայկական վիրտուալ համալսարանը հաղթեց եզակիության և իր առջև դրված կարևոր խնդրի` ինտերնետի միջոցով հայկական կրթությունը ողջ աշխարհին մատչելի դարձնելու յուրօրինակ լուծման շնորհիվ",-ասաց "Էլեկտրոնային բովանդակություն" ասոցիացիայի տնօրեն Գարեգին Չուգասզյանը: "Մենք համացանցի շնորհիվ աշխարհասփյուռ հայերին և հայկական առարկաներով հետաքրքրվողներին հայկական կրթություն ենք տրամադրում: Իր գոյության մեկուկես տարվա ընթացքում Հայկական վիրտուալ համալսարանը հայոց լեզվի, պատմության և հայկական մշակույթի դասընթացների հազարից ավելի մասնակիցներ է ունեցել: Ինտերնետը կարծես հայերի համար ստեղծված գործիք լինի, որը հնարավորություն է տալիս աշխարհի չորս ծայրերից մարդկանց հավաքել մեկ տեղ",-ասաց ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Դր. Երվանդ Զորյանը: "Հայկական վիրտուալ համալսարանը ուսումնական յուրաքանչյուր նոր շրջանում ընդլայնում է ուսանողների աշխարհագրությունը, համալրում դասընթացների շարքը: Մենք զարգացման մի ուղի ենք որդեգրել, որը մեծ հաջողություններ է գրանցում հոգատար և համառ աշխատանքի շնորհիվ",-ասաց ՀՎՀ Հայաստանի տեղական կոմիտեի նախագահ Վարուժան Մասա-րաջյանը, որը նույնպես ներկա էր մրցանակա-բաշխությանը: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և էլ. բովանդակության ասոցիացիան (ԷԼԲԱ):