Articles

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ Պերճ Սեդրակյանը ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր

Հունվարի 27-30-ը, Հայաստանում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Այցի շրջանակներում պարոն Սեդրակյանը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչների հետ: Հունվարի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Երկրի ղեկավարն ու ՀԲԸՄ նախագահը խոսել են Միության ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, քննարկել հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Նույն օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Պերճ Սեդրակյանին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Միության լայնածավալ ազգանպաստ գործունեությանը Սփյուռքի հայ համայնքներում և Հայրենիքում, Հա-յաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ սերտ համագործակցությանը և քննարկվեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը ամենայն հայոց հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, գոհունակություն հայտնեց ՀԲԸՄ անդամների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ դրսևորվող նվիրումի և աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռը առավել բարեզարդվում է, ինչպես նաև շարունակում է իրականացնել մի շարք կրթական և սոցիալական ծրագրեր: Հայապահ-պանության և հայորդիների քրիստոնեական, հայեցի դաստիարակության գործում Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց ՀԲԸՄ գործակցությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հետ: Իր հերթին ՀԲԸՄ նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց Միության բազմաթիվ ծրագրերը, այդ թվում նաև Երևան քաղաքում ՀԲԸՄ կենտրոնի կառուցման ընթացքը` վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի Միության գործունեության ընդլայնմանը:

 

 

Տեսանյութ

 

end faq