Articles

"ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 3-ին ՀԲԸՄ Հայաստանի ներկայա-ցուցչություն այցելեց "Լույս" հիմնադրամի պատ-վիրակությունը` կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանի գլխավորությամբ: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի ու Ժակլին Կարաասլանյանի միջև կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին ՀԲԸՄ-ի ու հիմնադրամի կրթական ծրագրերին առնչվող հարցեր: Ժակլին Կարաասլանյանը խոսեց հիմնադրամի առաքելության ու ծրագրերի մասին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության և "Լույս" հիմնադրամի աշխատակիցները: Այցելության ընթաց-քում հյուրերը ծանոթացան ՀԲԸՄ հայրենական ծրագրերին, այդ թվում միության նորագույն լեզվամշակութային ուսումնական ձեռնարկի` Հայ-կական վիրտուալ համալսարանի ծավալած գոր-ծունեությանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխադարձ այցելությունների ու հայանպաստ ծրագրերի գծով հետագա համագործակցության մասին: "Լույս" հիմնադրամը ստեղծվել է 2009թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Այն աջակցում է հայաստանցի կամ ծագումով հայ ուսանողներին` բարձրագույն կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում: