Articles

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼՂՀ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՍՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՎՍՏՐԱԼԻԱ

Փետրվարի 9-ից մարտի 3-ը, Ավստրալիայում էր գտնվում ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության Ղարաբաղյան ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը: Տարբեր այցելությունների և հանդիպումների շարքում Սասուն Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ նաև ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ պարոն Թորոս Պողոսյանի, ՀԲԸՄ անդամների և երիտասարդական շրջանակների հետ` ներկայացնելով Հայաստանում և Արցախում Միության ծավալած ակտիվ գործունեությունը: Փետրվարի 12-ին, ՀԲԸՄ Սիդնեյի ատենապետ Թորոս Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Ավստրալիայում, Հայաստանում և Արցախում ներկայումս իրականացվող ՀԲԸՄ ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Փետրվարի 22-ին, Սասուն Բաղդասարյանը հյուր-ընկալվեց Սիդնեյի առաջատար ռադիոընկերություններից մեկի` SBS-ի հայկական եթերաժամի խմբա-գրությունում` ևս մեկ անգամ պատմելու Միության հայանպաստ գործունեության մասին և ռադիոեթերից պատասխանելու տեղի հայ համայնքին հուզող հարցերին: Շոշափվող հիմնական թեմաներն էին ՀԲԸՄ գործունեությունը Արցախում, հատկապես Արցախի վերաբնակեցման ծրագիրը և նրա դերը հակամարտության լուծման տեսանկյունից: Փետրվարի 25-ին, ՀԲԸՄ Սիդնեյի անդամներն ու երիտասարդական կառույցները հյուրընկալեցին Սասուն Բաղդասարյանին ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնի դահլիճում: Վերջինս ներկայացրեց ՀԲԸՄ ծրագրերը Հայաստանում և Արցախում: Հատուկ ուշադրության արժանացան կրթական և երի-տասարդական ծրագրերը` ամառային փորձառության և “Բացահայտիր Հայաստանը” ծրագրերը, “Անդրանիկ” սկաուտական ճամբարը, Երիտասարդ Արհես-տավարժների գործունեությունն ու Հայկական Վիրտուալ Համալսարանը: Հանդիպման վերջում Սասուն Բաղդասարյանը պատասխանեց նաև ՀԲԸՄ ծրագրերի, ԼՂ-ում և տարածաշրջանում տիրող իրավիճակի, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի մասին ներկաների հարցերին: Հարցազրույցը լսելու համար սեղմեք այստեղ