Articles

ՀԲԸՄ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ "ՎԵՐԱԾՆՈՒՆԴ" ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻՆ

Մայիսի 5-13-ը, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների "Վերածնունդ" երրորդ միջ-ազգային մրցույթ-փառատոնը: Այն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵԿՊԿ) Գյումրիի մասնաճյուղը, մարդկային ռեսուրսների զարգացման "Փյունիկ" համահայկական հիմնադրամը: Գլխավոր հովանավորն է Վիվասել-ՄՏՍ-ը: Մրցույթի անց-կացմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն, Հարավ Կովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ): Մրցույթ փառատոնի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: "Վերածնունդ" առաջին միջազգային մրցույթ-փառատոնը, որը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 140-ամյակին, տեղի է ունեցել 2009թ.-ին: Այս տարի "Վերածնունդ" մրցույթ-փառատոնին, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին, մասնակցում էին ավելի քան 1200 երաժիշտ-կատարողներ Հայաստանի μոլոր մարզերից և 21 երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ուրուգվայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Չի-նաստանից, Հունաստանից, Հարավային Կորեայից, ԱՊՀ և Մերձբալթյան երկրներից: Փառատոնի նպատակն է ի հայտ բերել երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների, նպաստել նրանց զարգացմանն ու մշակութային կյանքի վերածննդին Գյումրիում: Յոթ անվանակարգերում և չորս տարիքային խմբերում անցկացված մրցույթի գնահատման մասնագիտական հանձնախմբերում ընդգրկված էին 77 ճանաչված արվեստագետներ ու երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակներում, մայիսի 6-7-ը անցկացվեց միջազգային գիտաժողով "Մշակույթների երկխոսություն. Հայաստանը և համաշխարհային մշակույթը" խորագրով` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակին: Մասնակիցների համար կազմակերպվեցին նաև այլ միջոցառումներ, հանդիպումներ, այցելություններ Գյումրու և Շիրակի մարզի պատմամշակութային վայրեր և կենտրոններ: Մրցույթ-փառատոնի յուրատեսակ շնորհանդեսը ՀԲԸՄ Ուրուգվայի "Կռունկ" երգչախմբի համերգն էր Գյումրիի Արվեստների Ակադեմիայի դահլիճում: Փառատոնի փակման արարողությունը, գլխավոր մրցանակների հանձնումը և մրցույթի հաղթողների ու դափնեկիրների գալա համերգը տեղի ունեցավ մայիսի 13-ին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: Փառատոնն ի հայտ բերեց բազմաթիվ նոր շնորհալի երաժիշտներ: Տարբեր անվանակարգերում հաղթողներ դարձան և փառատոնի Մեծ մրցանակին արժանացան Գեորգի Աբուլաձեն (դաշնամուր, Վրաստան), Դավիթ Կոսեմյանը (լարային գործիքներ, Երևան), Յուլիա Շոսնոբիչը (փողային գործիքներ, Բելառուս), Անի Բեկջանյանը (մեներգեցողություն, Գյումրի), Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային քառյակը (կամերային անսամբլ), Ահմադ Յահյազադեն (ժողովրդական գործիքներ, Ֆրանսիա), Արման Խաչատրյանը (ազգային երգեցողություն, Երևան): Մեծ մրցանակներից բացի տարբեր անվանակարգերում ու տարիքային խմբերում հանձնվեցին նաև առաջին, երկրորդ, երրորդ և կազմկոմիտեի կողմից սահմանված հատուկ մրցանակներ: Հաղթողները և մասնակիցները պարգևատրվեցին նվերներով ու դիպլոմներով: Փառատոնի հիմնական նպատակներից էին դասական երաժշտության քարոզչությունն ու տարածումը, միջազգային ստեղծագործական նոր կապերի հաստատումն ու համագործակցության շրջանակների ամրապնդումը, հայ մշակույթի պրոպագանդումը, երիտասարդ երաժիշտ-կատարողների համար նոր հնարավորությունների ստեղծումը: ԵԿՊԿ Գյումրիի մասնաճյուղը գործում է ՀԲԸՄ ֆինանսավորմամբ 1997թ. կառուցված Գյումրիի արվեստների ակադեմիայի շենքում, ուր տեղակայված են նաև Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղերը: Տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն կրթաթոշակներ է տրամադրել ակադեմիայի տաղանդավոր և կարիքավոր ուսանողներին և առ այսօր շարունակում է իր աջակցությունը Գյումրիի արվեստների ակադեմիային:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: