Articles

ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՂ ՀԲԸՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության վարժարանների սաների ու երիտասարդական խմբերի ավանդական դարձած ամառային այցելությունների աշխարհագրությունն ու ծավալներն ընդլայնվում են: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Հայաստան այցելեցին ՀԲԸ Միության Կալիֆորնիայի երկու` Դեմիրճյան-Մանուկյան և Վաչե և Թամար Մանուկյան վարժարանների սաները: Այս տարի նման այցելությամբ Հայաստան ժամանեցին նաև Բեյրութի Դարուհի-Հովակիմյան վարժարանի սաները: Շուտով կժամանեն նաև ՀԲԸ Միության Բուենոս Այրեսի Մարի Մանուկյան վարժարանի աշակերտները: Հունիսի 22-ից հուլիսի 4-ը Հայաստանում գտնվելու օրերին, նշյալ վարժարանների աշակերտներն այցելեցին Ծիծեռնակաμերդ, Մայր Աթոռ Սուրμ Էջմիածին, Սարդարապատ, Խոր վիրապ, Նորավանք, Ամբերդ, Զվարթնոց, Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան, Հաղարծին, Գառնի և Գեղարդ, Մատենադարան, Օշական և տեսարժան այլ վայրեր, մշակութային օջախներ: Վարժարանների սաներն այցելեցին նաև ՀԲԸ Միության Հայաստանի ներկայացուցչություն, որտեղ տնօրեն Աշոտ Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց միության հայրենական ծրագրերը: Նրանց ներկայացվեց նաև ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի գործունեությունը: Վարժարանների աշակերտները ներկա գտնվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան գեղարվեստական խմբերի հատուկ համերգին:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: