Articles

ՖԱՀ-Ն ՈՒ ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ "ՆՈՒՌ" ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը (ՖԱՀ) և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հայտարարում են ՆՈՒՌ (Նոր Ուսումնական Ռազմավարություն) ծրագրի մեկնարկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս կապակցությամբ, ՖԱՀ-ի և ՀԲԸՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, մամլո ասուլիսներ տեղի ունեցան օգոստոսի 15-ին Ստեփանակերտում և օգոստոսի 16-ին Երևանում: Ծրագրի իրականացման մասին այս տարվա հունվար ամսին համաձայնագիր էին ստորագրել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու հայտնի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: Այսօր ՀԲԸՄ-ն և Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը ներկայացնում են ՆՈՒՌ-ի ընդհանուր գաղափարը. ծրագիր որի նպատակն է փոխել կրթական համակարգի ապագան: ՆՈՒՌ-ը կառուցվեց OLPC: One Laptop Per Child (Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային) ծրագրի հիմ-քի վրա: OLPC կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կող-մից: Այն հաջողությամբ համակցում է կառուցողականությունը (սովորել` անելով) և ժամանակակից և մատչելի, հատուկ կրթական նպատակներով ստեղծված, XO լափթոփ համակարգչի ընձեռած հնարավորությունները: ՆՈՒՌ-ը XO լափթոփներ է տրամադրելու 1-4-րդ դասարանների աշակերտներին և նրանց ուսուցիչներին: ԼՂՀ կառավարությունը հանձն է առել դպրոցներն ապահովել ինտերնետ կապով, որը ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: Առաջին փուլում, 2011-ի սեպտեմբերին, Ստեփանակերտ և Շուշի քաղաքների դպրոցների 160 ուսուցիչներ կանցնեն վերապատրաստման 3-շաբաթյա դասընթացներ` ուսումնասիրելու XO-ի կրթական ծրագիրը` SUGAR-ը: Նրանք նաև կհաճախեն 6-շաբաթյա վիրտուալ դասընթացների ծանոթանալու համար այլ ծրագրային նորարարությունների հետ, որոնք կիրառվելու են ուսումնական գործընթացի ժամանակ: Ծրագրի երկրորդ փուլում 3600 աշակերտներ կապահովվեն լափթոփներով, որի շնորհիվ կստեղծեն հավասար հնարավորություններ բոլորի համար և նոր տեխնոլոգիաները կներգրավվեն դպրոցական ամենօրյա դասերում: Կառավարությունը նաև կհոգա, որպեսզի ԼՂ մյուս բոլոր քաղաքներն ու գյուղերը նույնպես մոտ ապագայում ապահովվեն արագ և որակյալ ինտերնետ կապով, որը շատ կարևոր է ՆՈՒՌ-ի հաջողության համար: Դրանից հետո ՆՈՒՌ-ը նոր լափթոփներ կտրամադրի ինտերնետով ապահովված բոլոր դպրոցներին` փորձելով ընդգրկել ողջ համակարգը: □ՆՈՒՌ-ը հոգեհարազատ է ՀԲԸՄ-ին: Միությունը հետաքրքրված է կրթական ծրագրերով: Այս ծրագրի շուրջ միասին աշխատելը նպաստավոր է բոլորի համար: Սրանով մենք զարգացնում ենք հայ ազգի կարևոր ներուժը` մարդուն□, - Վազգեն Յակուբյան, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ: "Սա նաև սովորելու նոր ձև է: Մենք սովորեցինք գրքերով, իրենք կսովորեն համակարգիչներով: Միայն պետք է ունենալ, իմանալ, մնացածն ինքնուրույն կանեն", - Երևանյան ասուլիսի ժամանակ ասաց Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը: XO-ն սովորական համակարգիչ չէ: Այն նախատեսված է հատուկ երեխաների համար. վայր ընկնելուց չի կոտրվում, ջրակայուն է, մարտկոցը դիմացկուն է և վերալիցքավորվում է արևի էներգիայով, տեղեկատվության կորուստը բացառվում է, իսկ ստեղնաշարը հայերեն տառերով է: ՆՈՒՌ-ը հեղափոխական փոփոխություններ է ներմուծում կրթական համակարգ, որոնց հիմնական նպատակներն են. ուժեղացնել կրթական փորձառությունը` դպրոց, դասարան և ընտանիք ներմուծելով նոր տեխնոլոգիաներ բոլոր աշակերտների համար ստեղծել հավասար հնարավորություններ` տրամադրելով լափթոփներ յուրաքանչյուր երեխային և յուրաքանչյուր ուսուցչին ապահովել հասանելիություն տեղեկատվությանը և համաշխարհային կրթությանն ու մշակույթին զարգացնել համագործակցության 4 ուղղություն. երեխա-երեխա, երեխա-ուսուցիչ, ուսուցիչ-ուսուցիչ և երեխա-ընտանիք աջակցել ԼՂՀ մշակույթի տարածմանը տարածաշրջանում և ողջ աշխարհում ՆՈՒՌ ծրագիրը կապիտալ ներդրում է մեր ապագայի մեջ: Պարոն Էռնեկյանը կարևորել է համաշխարհային հանրության պարտականությունը աշխարհի բոլոր երեխաներին ապահովել կրթության և տեղեկատվության հասանելիությամբ: Եվ այս կապակցությամբ, աշխարհասփյուռ հայությունը, անհատապես կամ կազմակերպությունների միջոցով, պետք է իր ներդրումն ունենա ԼՂՀ ապագա սերունդների կրթության գործում:

 

 

Տեսանյութ

 

end faq