Articles

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ 5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Օգոստոսի 13-21-ը, “Միասնություն սպորտով” կարգախոսով, Հայաստանում անցկացվեցին Համահայկական 5-րդ խաղերը: Բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 13-ին “Հանրապետական” մարզադաշտում` մասնակցությամբ ՀՀ վարչապետի, ԼՂՀ նախագահի, պաշտոնատար այլ անձանց: Խաղերին մասնակցեցին 30 երկրների շուրջ 3200 մարզիկներ` մրցելով 10 մարզաձևերում: Խաղերի փակումը տեղի ունեցավ Ազատության հրապարակում օգոստոսի 21-ին: Հաղթողներին մրցանակներ հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ստեփան Տեր-Պետրոսյանը (Լիբանան) և գործկոմի անդամ, Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա) ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո նշանով: 5-րդ համահայկական խաղերին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին նաև ՀԲԸՄ-ՀԵԸ թիմերը, որոնք օգոստոսի 22-ին հյուրընկալվեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում, ծանոթացան ՀԲԸՄ-ի և Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությանը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: