Articles

ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսի 1-30-ը, Հայաստան այցելեց ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը` Րաֆֆի Տեր-Հակոբյանի գլխավորությամբ: 18-26 տարեկան 32 հայ և ֆրանսիացի երիտասարդներից կազմված խումբը Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր շրջաններում իրականացրեց մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծրագրեր: Օգոստոսի 2-12-ը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր գյուղում խումբն իրականացրեց շինարարական ախատանքներ: Առաջարկված տարբերակներից խումբն ընտրեց Բերձորի 2-հարկանի մշակութային կենտրոնի վերանորոգումը: Այն կառուցվել էր եկեղեցու կողմից 1999-ին և հետագայում հանձնվել Բերձորի երիտասարդներին որպես մշակութային կենտրոն: Խումբն այցելեց նաև Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան դպրոցում գործող շրջանի միակ ֆրանկոֆոնիայի կենտրոն և նվիրեց ավելի քան 250 կտոր ֆրանսալեզու գրականություն` ներառյալ բառարաններ, դասագրքեր և ֆրանսիական դասական գրականություն: Հասա-րակության մեջ շրջապատի հանդեպ հոգատարության զգացողության բարձրացման նպատակով, օգոստոսի 16-18-ը, ԱԿԲԱ բանկի հետ համատեղ, երիտասարդներն իրականացրին բնապահպանական ծրագիր` մաքրելով Սևանա լճի և վանքի շրջակայքը: Այցի օրերին խումբը հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ին և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին: Խմբի առողջապահական ծրագիրն իրականացվեց Գյումրիի “Հույս” մանկատանը: Երիտասարդները մանկատան երեխաներին բաժանեցին բերանի խոռոչի և ատամների խնամքի և հիգիենայի պարագաներ: Ուսումնական նոր տարվա շեմին, Հայկավան գյուղի դպրոց ականները ՀԲԸՄ երիտասարդների կողմից ստացան գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ: Օգոստոսի 26-ին, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի ուղեկցությամբ երիտասարդները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս բարձր գնահատեց ՀԲԸՄ հայրենանվեր գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում: Աշոտ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ում հյուրընկալվելու համար և տեղեկացրեց, որ ամռան ընթացքում մոտ 600 երիտասարդներ ՀԲԸՄ միջոցով այցելել են Հայաստան:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: