Articles

ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Սեպտեմբերի 19-20-ը, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական երկօրյա համաժողովը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնական այլ անձիք: Համաժողովին մասնակցում էին 46 երկըրներից ժամանած սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Շնորհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ` նախագահը խոսեց հայրենիք սփյուռք գործակցությանն առնչվող այն հիմնախնդիրների մասին, որոնք կենսական են հայրենիքի և սփյուռքի հզորացման, ազգային միասնության, Ցեղասպանության ճանաչման և հայապահպանության համար: Հանդիսավոր բացմանը հաջորդեց լիագումար նիստը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ: Ելույթներով հանդես եկան “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությունը գլխավորում էր ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուμյանը, որը ներկայացրեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ողջույնի խոսքը: Պատվիրակության մաս էին կազմում ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովցյանը, ՀԲԸՄ Հունաստանի վարչության ատենապետ Տիգրան Աբասյանը, ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի “Խօսնակ” ամսագրի գլխավոր-խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի կրթական ծրագրերի տնօրեն Հասմիկ Խալափյանը: Համաժողովին մասնակցում էին նաև Միության տարμեր մասնաճյուղերի ներկայացուցիչներ: Հասմիկ Խալափյանը և Հերմինե Դյուզյանը զեկուցումներով հանդես եկան համապատասխանաբար կրթության ու երիտա-սարդության հարցերի թեմատիկ նիստերին:

 

 

Տեսանյութ

 

end faq