Articles

ՀՎՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ

Սեպտեմբերի 19-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մեկնարկեց Fruitful Armenia 7-րդ միջազգային համաժողովը` նվիրված կրթական և գյուղատնտեսական խնդիրներին: Համաժողովին մասնակցում էին հայտնի գիտնականներ և փորձագետներ մոտ 30 երկրներից: Որպես կրթության ոլորտի առաջատար ներկայացուցիչ Հայկական Վիրտուալ Համալսարանը նույնպես մասնակիցների թվում էր: ՀՎՀ կրթական տնօրեն Դր. Հասմիկ Խալափյանը ներկայացրեց համալսարանի դերը ամμողջ հայության և մասնավորապես սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար, ովքեր կարող են ցանկացած պահի և ցանկացած վայրում ՀՎՀ-ի միջոցով հայկական կրթություն ստանալ: Հոկտեմբերի 7-9-ը, ՀՎՀ-ն մասնակցեց նաև Digitec-2011 ամենամյա միջազգային 7-րդ ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ մարզահամերգային համալիրում` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավելի քան 150 ընկերություններ ներկայացրին իրենց հետագա ծրագրերը, այդ թվում նաև ՀՎՀ-ն, որը գրավեց այցելուների և հատկապես ուսանողների ուշադրությունը: Ցուցահանդեսը հյուրընկալեց ավելի քան 15,000 այցելուներ: Հոկտեմμերի 10-11-ը, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցավ “ԱրմԹեք կոնգրես 2011” Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացման խոսքին հետևեցին այլ ելույթներ` ներառյալ ԱրմԹեքի համանախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանի ելույթը: Համաժողովին մասնակցեց նաև ՀԲԸ Միությունը նորարարական տեխնոլոգիաների հիման վրա իրականացվող իր մի քանի կրթական և մշակութային ծրագրերի համապարփակ ներկայացմամբ, այդ թվում “Օնլայն ուսումնական տեխնոլոգիաներ հայկական կրթության համար” (Երվանդ Զորյան, ԱՄՆ), “ՆՈՒՌ. Նոր Ուսումնական Ռազմավարություն” (Լենա Բաղդասարյան, ՀԲԸՄ Հայաստան) և “Արմենիակա. Տվյալների շտեմարան նվիրված հայկական ճարտարապետական ժառանգությանը” (Ռայմոնդ Գևորգյան, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրեն, “Արմենիակա” ծրագրի համակարգող): Համաժողովի նպատակն էր աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը և խթանել միջազգային գործարար կապերի ամրապնդումն ու ներդրումների աճը: Ելույթներով հանդես եկան հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ու Եվրոպայից: