Articles

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀԱՀ) ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Ուրախ ենք հայտարարելու, որ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը 2011թ. դեկտեմբերի 5-ից ստանձնելու է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) փոխնախագահի պաշտոնը: Մենք մեր գնահատանքն ենք հայտնում Աշոտ Ղազարյանին` որպես ՀԲԸ Միության ղեկավար անձնակազմի անդամի, իր ավելի քան 20-ամյա նվիրյալ ծառայությունների համար: Մաղթում ենք նրան հաջողություններ ՀԱՀ-ում ստանձնած իր նոր պաշտոնում: ՀԱՀ-ն համահիմնադրվել է ՀԲԸ Միության կողմից, և Միությունը առ այսօր մնում է նվիրված այդ հաստատությանը: Մենք նաև ուրախությամբ տեղեկացնում ենք բոլորին, որ Աշոտ Ղազարյանը մնում է մեր Միության նվիրյալ անդամը` հասարակական հիմունքներով ստանձնելով ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը ժամանակավորապես ստանձնում է Երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը: