Articles

Բարերարներ Սարգիս Դեմիրճյանը, Գառնիկ Յակուբյանը և Նազար Նազարյանը արժանացան նախագահ Քոչարյանի շնորհած Մխիթար Հերացի շքնշանին

Ս. թ. Ապրիլի 6 -ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահական նստավայրում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական Վարչական Ժողովի անդամներին` ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Նախագահ Քոչարյանը միության 100-ամյակի առիթով շնորհավորելէ ներկաներին, շեշտելով, թե ՀԲԸՄ-ը անուրանալի ներդրում ունի հայապահպանության գործում: Այս առթիվ, մեծապես գնահատելով միության Հոգաբարձուների Խորհուրդի անդամներ Սարգիս Դեմիրճյանի, Գառնիկ Յակուբյանի և Նազար Նազարյանի ազգային և մարդասիրական ծառայությունները, նախագահ Քոչարյանը Մխիթար Հերացի շքանշան շնորհեց բարերարներին:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: