Articles

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ կառուցված Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը կտոնի իր հիմնադրման 10-ամյակը

Հունիսի 4-ին` ժամը 12:00, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ կառուցված Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը կտոնի իր հիմնադրման 10-ամյակը:Հաջորդ օրը` հունիսի 5-ին, տոնակատարության շրջանակներում, Գյումրիում կմեկնարկի երաժիշտ-կատարողների 1-ին հանրապետական փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 10-ը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանի եւ Արցախի տարբեր տարիքային խմբերի 500 երաժիշտներ: Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, որն այժմ ունի 150 ուսանող, տարեկան 20-25 շրջանավարտ է ունենում: 2004 թվականից բուհ-ին կից գործում է “Իմպրորիտ” հենակետային վարժարանը: 1997 թվականին կառուցված Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում են տեղակայված Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի եւ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղերը: Սա Շիրակի մարզում ՀԲԸՄ-ի առաջին ձեռնարկը չէ: Երկրաշարժից հետո ՀԲԸՄ-ի կողմից Գյումրիում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել. ՀԲԸՄ-ն կառուցել է նաեւ Գյումրիի թիվ 7 միջնակարգ դպրոցը, վերակառուցել Բայրոնի անվան դպրոցի խաղահրապարակը: ՀԲԸՄ նախաձեռնությամբ այս տարի Գյումրիի թիվ 3 հատուկ գիշերօթիկ դպրոցը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ, որը ֆինանսվարում է ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղը` տրամադրելով 15 000 եվրո: 2006 սեպտեմբերի 1-ին Գյումրիի թիվ 3 հատուկ գիշերօթիկ դպրոցն աշակերտներին դիմավորեց վերանորոգված եւ վերաբացված շենքում: Դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացվել էին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ, ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ եւ Ֆրանսիայի մասնաճյուղի կամավորների օգնությամբ: Արդեն 15 տարի գործող 8-ամյա դպրոցում, ուր այժմ սովորում է մտավոր զարգացման խնդիրներ ունեցող 132 աշակերտ, ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղը հիմնանորոգման ծրագրեր է իրականացրել: Դպրոցում, որտեղ մինչ այդ նորոգման աշխատանքներ չէին իրականացվել, ՀԲԸՄ-ն հիմնովին վերանորոգել է շենքի սանհանգույցը, աշակերտներին ապահովել անկողիններով, նորոգել հատակը: ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի ամառային ճամբարի սաները, ովքեր 2006 թվականի օգոստոս ամսին այցելել էին հայրենիք` մասնակցելու ՀԲԸՄ կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին, իրենց մասնացկությունը բերեցին դպրոցի շենքի ներկման աշխատանքներին: Երիտասարդ 8 կամավորները դպրոցի անձնակազմի հետ ներկեցին շենքի պատերի 2/3-ը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պարբերաբար օգնություն է տրամադրում նաեւ “Հույս” մանկատանը: Ակադեմիայի 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնկացելու այցի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանյան ներկայացուցչությունը “Հույս” մանկատանը կփոխանցի ՀԲԸՄ Կալիֆոռնիայի սկաուտների պատրաստած նվերները` հագուստ, խաղալիքներ եւ գրենական պիտույքներ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: