Հինգշաբթի, 21 Մարտի 2019

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԱՄԱՐ

VLUME

ՀԲԸՄ Հայսատանը հրավիրում է Ձեզ բացահայտելու ՎԼՈՒՄ մշակութային թվային հարթակը, որ նպատակ ունի լայն տարածել հայ գրականությունը:

Միջոցառման ընթացքում Մարտիկ Չոլաքյանը կներկայացնի Թեքնոլինգվիստիքս ՀԿ-ն, որ ստեղծվել է 2015` նպատակ ունենալով հրատարակել հայերեն էլեկտրոնային գրքեր և ձայնագրքեր: Կազմակերպությունը աշխատել է լավագույն մասնագետների հետ, որպեսզի ստեղծի ձայնագրքերի և էլեկտրոնային գրքերի գրադարան և’ արևմտահայերենով, և’ արևելահայերենով: Կազմակերպության հիմնադիրները նաև երկարամյա ներդրումներ են արել ստեղծելու ՎԼՈՒՄ-ը` գերժամանակակից շարժական ընթերցանության հարթակ, որը հասանելի է դարձնում էլեկտրոնային գրքերն ու ձայնագրքերը աշխարհասփյուռ հայությանը:

Ներկայացմանը կհետևի քննարկում-բանավեճ Հայաստանում մշակութային ոլորտի թվայնացման արդի խնդիրների վերաբերյալ: Բանախոսների շարքում կլինեն հրատարակչական և կրթության ոլորտի առաջատար մասնագետներ:

Հինգշաբթի, մարտի 21-ին, 18:30
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան փ. 2/2)

Ուրբաթ, 15 Մարտի 2019

ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ ԽՄԲԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

CONVERGENCE EXHIBITION BANNER ARMENIAN

Կոնվերգենցիա
Խմբային ցուցադրություն

Մարտի 15-30, 2019թ.
Բացման արարողություն՝ մարտի 15, 18:30

Կոնվերգենցիա`
Օրգանիզմների արտաքին կամ ներքին կառուցվածքի հատկանիշների միանմանությունը, որը հիմնված է ոչ թե ծագման միասնության, այլ գոյության նման պայմաններին հարմարվելու վրա:

«Կոնվերգենցիան» տարաբնույթ տեխնիկայով, ոճերով և բովանդակությամբ աշխատող տասնյոթ երիտասարդ նկարիչների գործերի խմբային ցուցադրություն է: Ցուցադրությունն արտացոլում է երկխոսություն, որում խաչաձևվում և միաձուլվում են երբեմն միմյանց հակադիր, երբեմն էլ՝ ներդաշնակ տարբեր մոտեցումներ: Դրանց ընդհանրությունը միանգամից նկատելի չէ: Սերնդակիցներ լինելուց և Գեղեցիկ արվեստների Երևանի ակադեմիայում ուսանելուց զատ, այս նկարիչներն այսօր ներգրավված են միևնույն յուրօրինակ ցանցում: Նրանց ճանապարհները խաչվում են տարբեր առումներով, սկսած իրենց արվեստանոցներից մինչև Նկարիչների միության ցուցասրահներ, եվրոպական և հետխորհրդային միջազգային ցուցահանդեսներ:

Նրանք ձևավորել են հնարագետ մի հանրույթ, որին հաջողվում է զարգանալ կայացած հաստատությունների և ժամանակավոր հարթակների միջակայքում, ինչպես նաև կազմակերպել սեփական միջազգային ցուցադրությունները՝ ի հեճուկս ենթակառուցվածքային աջակցության բացակայության:
Այս ընդհանուր իրողությունը և՛ ֆիզիկական, և՛ տեսական համատեքստ ունի, որի պայմաններում նրանց գործերում նշմարվում է նուրբ, սակայն շոշափելի բովանդակություն. պատկերավոր ստեղծագործություններ, ստվար գծեր, տագնապեցնող երանգներ և հիմնական գունապնակ, ինչը ստիպում է հիշել նրանց նախորդած մոդեռնիստներին:

Նրանց դասական ուսուցումն ակնհայտ է, սակայն նյութերի յուրօրինակ ընտրությունը (կոլաժ, սինթեթիկ ռետին, նկարչական պրինտ) և դրանց ներկայացումը որպես պարզորոշ տարածական պատկերներ՝ ի ցույց են դնում չարաճճիությունը և փորձարարության հակումը: Կոնվերգենցիան բացահայտում է հակասական, սակայն ներդաշնակ այն երկխոսությունը, որը լույս է սփռում անհատ նկարիչների և նրանց ամբողջության վրա:

Ցուցահանդեսին կներկայացվեն հետևյալ արվեստագետների աշխատանքները`
Ժորա Գասպարյան
Սիլվա Մկրտչյան
Գայ Ղազանչյան
Հակոբ Վարդանյան
Արման Համբարձումյան
Արման Օհանյան
Վահե Թևոսյան
Լևոն Առաքելյան
Տարոն Մանուկյան
Ռուբեն Գրիգորյան
Լուսինե Աբրահամյան
Լուսին Սարգսյան
Հայկ Ղազարյան
Սարին Ոսկեան
Ռոմեո մելիքյան
Հայդուկ Սմբատյան
Ռաֆայել Մանուկյան

Հինգշաբթի, 07 Մարտի 2019

«ԿԱՆԱՅՔ, ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՆՖԵՐԱՆՍ

French EmbassyԿանանց եւ տղամարդկանց միջև հավասարությունը ֆրանսիական կառավարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) առաջնահերթություններից է: Պատիվ ունենք Ձեզ հրավիրելու «Կանայք, նորագույն տեխնոլոգիաները և ձեռներեցությունը» խորագրով կոնֆերանս-քննարկմանը: Միջոցառումը կազմակերպված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ՀԲԸՄ-ի կողմից՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) հետ համագործակցությամբ:

Կոնֆերանս-քննարկումը հասցեագրված է մայրաքաղաքի ավագ դպրոցի աշակերտներին և առիթ է ձեռներեցության և նոր տեխնոլոգիաների ոլորտում նկատելի հաջողություններ գրանցած կանանց համար կարերայի և հավասարության իրենց ընկալման մասին պատմելու: Այս օրինակները կոգեշնչեն երիտասարդ աղջիկներին և առավել մեծ ձգտում կստեղծեն բարձրագույն կրթություն ստանալու եւ իրենց մասնագիտական ապագան կառուցելու հարցում:

Գրանցվելու համար խնդրում ենք այցելել այստեղ:

Հինգշաբթի, մարտի 7-ին, ժամը 17:00-ին,
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Չորեքշաբթի, 06 Մարտի 2019

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԱԶ ՔԱՌՅԱԿ

jazz yervandՀայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը սիրով հրավիրում է բոլորին «Երվանդ Մարգարյան Ջազ Քառյակ»-ի համերգին: Կանանց միջազգային օրվա առթիվ համերգը նվիրվում է բոլոր կանանց։


ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ
Երվանդ Մարգարյան - շեփոր, ֆլուգելհորն
Նառա Առաքելյան - դաշնամուր
Սուրիկ Զաքարյան - բաս կիթառ
Նարեկ Խեչումյան - հարվածային
հատուկ հյուր՝
Ժան Վարդան - կիթառ

ԾՐԱԳԻՐ
1. Այսօր ուրբաթ է (Կոմիտաս)
2. Քամանչա (Սայաթ Նովա)
3. Իմ Թիֆլիսը (Ե. Մարգարյան)
4. Մեր կյանքի ռիթմը (Ե. Մարգարյան)
5. Where do you start (Ջ. Մենդել)
6. Summer Samba (Մ. Վալես)
7. Լուսնյակ գիշեր (Կոմիտաս)
8. Sunny (Բ. Հեբ)
9. Blue Bossa (Ք. Դորհեմ)
10. Այ Այլուղս (Կոմիտաս)
11. Լորիկ (Կոմիտաս)
12. Oye Co Mo Va (Թ. Պուենտե)

Չորեքշաբթի, մարտի 6-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: