ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ ԽՄԲԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

CONVERGENCE EXHIBITION BANNER ARMENIAN

Կոնվերգենցիա
Խմբային ցուցադրություն

Մարտի 15-30, 2019թ.
Բացման արարողություն՝ մարտի 15, 18:30

Կոնվերգենցիա`
Օրգանիզմների արտաքին կամ ներքին կառուցվածքի հատկանիշների միանմանությունը, որը հիմնված է ոչ թե ծագման միասնության, այլ գոյության նման պայմաններին հարմարվելու վրա:

«Կոնվերգենցիան» տարաբնույթ տեխնիկայով, ոճերով և բովանդակությամբ աշխատող տասնյոթ երիտասարդ նկարիչների գործերի խմբային ցուցադրություն է: Ցուցադրությունն արտացոլում է երկխոսություն, որում խաչաձևվում և միաձուլվում են երբեմն միմյանց հակադիր, երբեմն էլ՝ ներդաշնակ տարբեր մոտեցումներ: Դրանց ընդհանրությունը միանգամից նկատելի չէ: Սերնդակիցներ լինելուց և Գեղեցիկ արվեստների Երևանի ակադեմիայում ուսանելուց զատ, այս նկարիչներն այսօր ներգրավված են միևնույն յուրօրինակ ցանցում: Նրանց ճանապարհները խաչվում են տարբեր առումներով, սկսած իրենց արվեստանոցներից մինչև Նկարիչների միության ցուցասրահներ, եվրոպական և հետխորհրդային միջազգային ցուցահանդեսներ:

Նրանք ձևավորել են հնարագետ մի հանրույթ, որին հաջողվում է զարգանալ կայացած հաստատությունների և ժամանակավոր հարթակների միջակայքում, ինչպես նաև կազմակերպել սեփական միջազգային ցուցադրությունները՝ ի հեճուկս ենթակառուցվածքային աջակցության բացակայության:
Այս ընդհանուր իրողությունը և՛ ֆիզիկական, և՛ տեսական համատեքստ ունի, որի պայմաններում նրանց գործերում նշմարվում է նուրբ, սակայն շոշափելի բովանդակություն. պատկերավոր ստեղծագործություններ, ստվար գծեր, տագնապեցնող երանգներ և հիմնական գունապնակ, ինչը ստիպում է հիշել նրանց նախորդած մոդեռնիստներին:

Նրանց դասական ուսուցումն ակնհայտ է, սակայն նյութերի յուրօրինակ ընտրությունը (կոլաժ, սինթեթիկ ռետին, նկարչական պրինտ) և դրանց ներկայացումը որպես պարզորոշ տարածական պատկերներ՝ ի ցույց են դնում չարաճճիությունը և փորձարարության հակումը: Կոնվերգենցիան բացահայտում է հակասական, սակայն ներդաշնակ այն երկխոսությունը, որը լույս է սփռում անհատ նկարիչների և նրանց ամբողջության վրա:

Ցուցահանդեսին կներկայացվեն հետևյալ արվեստագետների աշխատանքները`
Ժորա Գասպարյան
Սիլվա Մկրտչյան
Գայ Ղազանչյան
Հակոբ Վարդանյան
Արման Համբարձումյան
Արման Օհանյան
Վահե Թևոսյան
Լևոն Առաքելյան
Տարոն Մանուկյան
Ռուբեն Գրիգորյան
Լուսինե Աբրահամյան
Լուսին Սարգսյան
Հայկ Ղազարյան
Սարին Ոսկեան
Ռոմեո մելիքյան
Հայդուկ Սմբատյան
Ռաֆայել Մանուկյան

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: