ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

forum

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանը և 4 Plus վավերագրական լուսանկարչական կենտրոնը հրավիրում են Ձեզ Հարավային Կովկասի լուսանկարչության շարժական թանգարանի առաջին տարածաշրջանային միջոցառմանը, որտեղ կցուցադրվեն ժամանակակից վրացական, տարածաշրջանային և միջազգային լուսանկարիչների աշխատանքները:

Չորեքշաբթի, դեկտեմբերի 5-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)


Մուտքն ազատ է:

ՊԵՏՈ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՇԱՐԺՈՒՄ»

forum

ՊԵՏՈ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՇԱՐԺՈՒՄ»

ՀԲԸՄ-ն ներկայացնում է Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են տարբեր տարիների քաղաքացիական նախաձեռնությունները, բողոքի ակցիաները, շարժումները, լարված իրավիճակները պատկերող 22 աշխատանքներ` ընդհուպ մինչև 2018թ. մայիսի Թավշյա հեղափոխությունը:

«Շարժումը մի զգայուն կետը մյուսին կապելու գործընթացն է: Այդ զգայուն լարման կետերը քաղաքային տեղանքն են, անկյունը, որտեղ կա հիշողություն, կռիվ, զգացում, և այլ նման անկյուններին կապվելու կարիք ունեն։ Շարժումը դիմադրության արդյունք է: Շարժումը փոփոխության կարևորագույն գործոնն է, այն երբեք չի դադարելու»: 

Չորեքշաբթի, դեկտեմբերի 5-ին, ժ. 18:30
ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ (Մելիք-Ադամյան 2/2)


Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: