Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ «ՆՈՐ ԿԱՄԵՐԱՏԱ» ՀԱՄՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • Նոյեմբերի 20, 2018
  • 19:00
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքն ազատ է
  • https://bit.ly/2FezX63

NEW CAMERATA SECOND EVENT  

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ «ՆՈՐ ԿԱՄԵՐԱՏԱ» ՀԱՄՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու անզուգական երաժշտական երեկոյի՝ մասնակցությամբ «Նոր Կամերատա» համույթի: Երեկոյի հատուկ հյուր՝ Տիգրան Մանսուրյան:

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ`
Աննա Մարգարյան, ջութակ
Գոռ Հովհաննիսյան, ալտ
Միքայել Նավասարդյան, թավջութակ
Սուրեն Խորոզյան, կլարնետ
Անդրանիկ Քոչար, ֆագոտ
Արշավիր Իսահակյան, գալարափող
Արմեն Հովակիմյան, կոնտրաբաս
Գայանե Էլիզբարյան, սոպրանո
Հարություն Խաչատրյան, տենոր
Գագիկ Մարտիրոսյան, բաս

Ծրագիր՝
Ջոն Դանստբլ, ՛՛Որչա՜փ գեղեցիկ ես՛՛
Տիգրան Մանսուրյան, ՛՛Ձոն լոտոսին՛՛ 
Լյուդվիգ վան Բեթհովեն, Սեպտետ

Մուտքն ազատ է:

Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ - ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Նոյեմբերի 12, 2018
  • 10:00
  • 2/2 Մելիք-Ադամյան փ., ՀԲԸՄ Հայաստան
  • https://bit.ly/2JPVNvl

forum  

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ - ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանը, ICOM Armenia-ն և Թանգարանների ասոցիացիան հրավիրում են մասնակցելու «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագրով նշանակալի միջոցառմանը, որը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 8-ից 14-ը՝ Երևանի տարբեր վայրերում: Թանգարանային շաբաթը նպատակ ունի հատուկ հարթակ տրամադրելու թանգարանների և այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի զարգացման միջև համագործակցային կապերի ձևավորման համար:

Հանրային ֆորումը յուրօրինակ հարթակ կտրամադրի թանգարանների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կորպորատիվ կառավարման, կրթության, սոցիալական և զբոսաշրջային ոլորտների մասնագետներին առնչվող վեց տարբեր թեմաների քննարկման համար: Միջազգային փորձագետները պրեզենտացիաներ կներկայացնեն, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու զարգացման հետ կապված խոչընդոտներն ու մարտահրավերները՝ տարբեր ոլորտների նոու-հաու-ները կամրջող կառուցողական լուծումներ գտնելու նպատակով:

ՕՐԱԿԱՐԳ

10:00 - 10:30 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

10:30 - 11:00 ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ողջույնի խոսքեր
Lիլիթ Մակունց – Հայաստանի մշակույթի նախարար
Lեռնիկ Հովհաննիսյան – Արցախի մշակույթի նախարար
Էսթեր Հակոբյան – DVV International-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Հռիփսիմե Գրիգորյան – Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն 
Վազգեն Յակուբյան – ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ
Դեբորա Գրիսեր – ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար

Հռիփսիմե Պիկիչյան – Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ
Անի Ավագյան – ICOM Armenia-ի նախագահ

1-ին ՆԻՍՏ / Պրեզենտացիա և քննարկում
11:00 - 11:45 «Մշակութային կազմակերպությունները՝ որպես բրենդներ», ՍԵՍԻԼՅԱ ՄԱՐՏԻՆ (Իսպանիա), Lava Lab
11:45 - 12:05 Սուրճի ընդմիջում

2-րդ ՆԻՍՏ / Պրեզենտացիա և քննարկում
12:05 - 12:50 «Թանգարանների դերը կրթության և մշակութային գործունեության մեջ», ԱԼԵՔՍԻՍ ԲՈՅԿՈ (Rուսաստան), Ռուսաստանի արվեստի թանգարան 
12:50 - 13:50 Ճաշի ընդմիջում

3-րդ ՆԻՍՏ / Պրեզենտացիաներ և քննարկումներ
13:50 - 14:35 «Թանգարանները՝ հանուն համայնքների բարեկեցության», ԷԼԵՅՆ ԷԴԴԻՆՔԹՈՆ (Միացյալ Թագավորություն), Բաց թանգարան, Գլազգո
14:35 - 15:20 «Թանգարանները և զբոսաշրջությունը. Ինտեգրման հնարավորություններ», ՍԵԲԱՍՏԻԱՆ ՖԱԼՔ (Գերմանիա)
15:20 - 15:40 Սուրճի ընդմիջում

4th SESSION / Պրեզենտացիաներ և քննարկումներ
15:40 - 16:25 «Միջոցների հայթայթում թանգարանների համար. ուղիներ և հնարավորություններ», ՖՐԵԴԵՐԻԿԱ ԱԴԵԼՄԱՆ (ԱՄՆ), ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Smithsonian Institute-ի կողմից իրականացվող My Armenia ծրագրի փորձագետ 
16:25 - 17:10 «Թանգարանների հզորացումը՝ դրանք զբոսաշրջային առումով գրավիչ դարձնելու նպատակով», ՍԱՅՄՈՆ ՋՈՆՍ, Solimar International-ի գործադիր տնօրենի տեղակալ
17:10 - 17:55 «Թանգարանների զբոսաշրջայնացման մասին», ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ (Հայաստան), Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն 

18:00 MUSExpo2018-ի բացում՝ ՀԲԸՄ ցուցասրահում. Museum Expo 2018-ում ներկայացված թանգարանների ընդունելություն և համագործակցային ցանցերի ձևավորում

Lեզուն՝ անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ 

2018թ. թանգարանային շաբաթվա մասին հավելյալ տեղեկատվություն՝ այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: