ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ - ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Նոյեմբերի 12, 2018
  • 10:00
  • 2/2 Մելիք-Ադամյան փ., ՀԲԸՄ Հայաստան
  • https://bit.ly/2JPVNvl

forum  

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ - ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանը, ICOM Armenia-ն և Թանգարանների ասոցիացիան հրավիրում են մասնակցելու «Թանգարանային շաբաթ. վերանայելով մշակութային տարածքները» խորագրով նշանակալի միջոցառմանը, որը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 8-ից 14-ը՝ Երևանի տարբեր վայրերում: Թանգարանային շաբաթը նպատակ ունի հատուկ հարթակ տրամադրելու թանգարանների և այլ ոլորտների, օրինակ՝ զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի զարգացման միջև համագործակցային կապերի ձևավորման համար:

Հանրային ֆորումը յուրօրինակ հարթակ կտրամադրի թանգարանների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կորպորատիվ կառավարման, կրթության, սոցիալական և զբոսաշրջային ոլորտների մասնագետներին առնչվող վեց տարբեր թեմաների քննարկման համար: Միջազգային փորձագետները պրեզենտացիաներ կներկայացնեն, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու զարգացման հետ կապված խոչընդոտներն ու մարտահրավերները՝ տարբեր ոլորտների նոու-հաու-ները կամրջող կառուցողական լուծումներ գտնելու նպատակով:

ՕՐԱԿԱՐԳ

10:00 - 10:30 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

10:30 - 11:00 ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ողջույնի խոսքեր
Lիլիթ Մակունց – Հայաստանի մշակույթի նախարար
Lեռնիկ Հովհաննիսյան – Արցախի մշակույթի նախարար
Էսթեր Հակոբյան – DVV International-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Հռիփսիմե Գրիգորյան – Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն 
Վազգեն Յակուբյան – ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ
Դեբորա Գրիսեր – ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար

Հռիփսիմե Պիկիչյան – Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ
Անի Ավագյան – ICOM Armenia-ի նախագահ

1-ին ՆԻՍՏ / Պրեզենտացիա և քննարկում
11:00 - 11:45 «Մշակութային կազմակերպությունները՝ որպես բրենդներ», ՍԵՍԻԼՅԱ ՄԱՐՏԻՆ (Իսպանիա), Lava Lab
11:45 - 12:05 Սուրճի ընդմիջում

2-րդ ՆԻՍՏ / Պրեզենտացիա և քննարկում
12:05 - 12:50 «Թանգարանների դերը կրթության և մշակութային գործունեության մեջ», ԱԼԵՔՍԻՍ ԲՈՅԿՈ (Rուսաստան), Ռուսաստանի արվեստի թանգարան 
12:50 - 13:50 Ճաշի ընդմիջում

3-րդ ՆԻՍՏ / Պրեզենտացիաներ և քննարկումներ
13:50 - 14:35 «Թանգարանները՝ հանուն համայնքների բարեկեցության», ԷԼԵՅՆ ԷԴԴԻՆՔԹՈՆ (Միացյալ Թագավորություն), Բաց թանգարան, Գլազգո
14:35 - 15:20 «Թանգարանները և զբոսաշրջությունը. Ինտեգրման հնարավորություններ», ՍԵԲԱՍՏԻԱՆ ՖԱԼՔ (Գերմանիա)
15:20 - 15:40 Սուրճի ընդմիջում

4th SESSION / Պրեզենտացիաներ և քննարկումներ
15:40 - 16:25 «Միջոցների հայթայթում թանգարանների համար. ուղիներ և հնարավորություններ», ՖՐԵԴԵՐԻԿԱ ԱԴԵԼՄԱՆ (ԱՄՆ), ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Smithsonian Institute-ի կողմից իրականացվող My Armenia ծրագրի փորձագետ 
16:25 - 17:10 «Թանգարանների հզորացումը՝ դրանք զբոսաշրջային առումով գրավիչ դարձնելու նպատակով», ՍԱՅՄՈՆ ՋՈՆՍ, Solimar International-ի գործադիր տնօրենի տեղակալ
17:10 - 17:55 «Թանգարանների զբոսաշրջայնացման մասին», ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ (Հայաստան), Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն 

18:00 MUSExpo2018-ի բացում՝ ՀԲԸՄ ցուցասրահում. Museum Expo 2018-ում ներկայացված թանգարանների ընդունելություն և համագործակցային ցանցերի ձևավորում

Lեզուն՝ անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ 

2018թ. թանգարանային շաբաթվա մասին հավելյալ տեղեկատվություն՝ այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: