ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵՐԵՎԱՆ - ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

  • Սեպտեմբերի 04, 2018
  • 19:30
  • Մելիք-Ադամյան 2/2
  • Մուտքն ազատ է:
  • https://bit.ly/2C20CSc

artconcept

ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԵՐԵՎԱՆ - ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

ՀԲԸՄ Հայաստանը և ARTCONCEPT-ը հրավիրում են քննարկելու, թե ինչ հեռանկարներ ուներ նախորդ դարասկզբի Երևանը և ինչ զարգացում այն ապրեց: Ի՞նչ նոր մարտահրավերներ էին բացվում քաղաքի առջև անկախացումից հետո և կապիտալիզացիայի պայմաններում: Նոր Երևանը, որպես քաղաքաշինական մտահաղացքի արդյունք, թե շահերի բախում: Կքննարկվեն քաղաքի նոր ճարտարապետությունը, մշակութային կյանքը, սուբ-կուլտուրաները, զբոսաշրջությունը և քաղաքի բրենդավորման խնդիրները:

Բանախոսներ՝ Նազենի Ղարիբյան (արվեստաբան), Սարհատ Պետրոսյան (ճարտարապետ), Ռուբեն Արևշատյան (համադրող), Արսեն Բաբաջանյան (կոմպոզիտոր), Էդուարդ Քանքանյան (դիզայներ, բրենդավորող):

Երեքշաբթի, սեպտեմբերի 4-ին, ժ.-ը 19:30-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: